November 27, 2024

Tag Archives: 1992

Ընդունելություն Հայաատանի կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Հունվարի 13–ին ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հանրապետությունում գտնվող միջազգային վալյուտային ֆոնդի պատվիրակության հետ։ Պատվիրակության ղեկավար պ–րն Դոնուել Դոնովանը մանրամասն տեղեկություններ տվեց այս օրերին Հայաստանում իրենց կողմից կատարված աշխատանքների մասին, մասնավորապես ծանոթացնելով հանրապետության տնտեսական իրավիճակի, ֆինանսական համակարգի և բանկային գործի վերափոխման վերաբերյալ իրենց մոտեցումներին […]

Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը լիազորված է հայտարարել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Ս.թ. հունվարի 1-ին և 2–ին Վրաստանի Հանրապետության հակամարտ կողմերը՝ պաշտոնական իշխանությունները և ընդդիմության ղեկավարները, դիմել էին ՀՀ կառավարությանը հաշտարար միջնորդի դեր ստանձնելու խնդրանքով։ Հայաստանի կառավարությունը, ընդառաջելով այդ դիմումներին և եղբայրական Վրաստանում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու մտահոգությամբ, կազմեց մի պատվիրակություն, որը հունվարի 2-3-ին Թբիլիսիում հանդիպումներ ունեցավ կողմերի ղեկավարության […]

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Վ. Գ. Շիրխանյանին Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ ծրագրերի գծով խորհրդական նշանակելու մասին Վահան Գրիգորի Շիրխանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ ծրագրերի գծով խորհրդական: Վահան Գրիգորի Շիրխանյանի վրա դնել հատուկ ծրագրերի պետական վարչության պետի պարտականությունները: Հայաստանի Հանրապետության նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյան Երևան, 11 հունվարի, 1992թ.

Տնտեսական շրջափակման պայմաններում հանրապետության կենսապահովման հարցերի կենտրոնական հանձնաժողովում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Հունվարի 13-ի նիստում, որը վարում էր ՀՀ պետական նախարար, հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Չիֆթալարյանը, լսվեցին «Հայգազի», «Հայգազարդի», երկաթուղու Երևանի բաժանմունքի ղեկավարների հաղորդումները գազի և հեղուկ վառելանյութի ստացման վիճակի մասին։ Գազի մուտքը փոքր-ինչ ավելացել է, որը տրվում է Երևանի ջերմաԷլեկտրակայանին, քանի որ Վրաստանի տարածքում երկաթուղայինների գործադուլի պատճառով մազութ չի […]

Իրադրությունը ԼՂՀ-ում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Տագնապներով լի ևս մի գիշեր անցկացրին Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ և Կարաչինար գյուղերում։ Ծայր առած ուժեղ փոխհրաձգությունը քիչ ինչ մեղմացավ առավոտյան։ Սակայն ադրբեջանական հրոսակները Բաքվի անցած տարվա հունվարյան դեպքերի տարելիցը նշանավորեցին բարբարոսական նոր գործողություններով։ Հունվարի 13-ին, ժամը 15-ն անց 30 րոպեին և 18-ն անց 45֊ին «ՆՈՒՐՍ» […]

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Արմենպրեսի և Ղարաբաղի նորությունների գործակալության թղթակիցներ Ալեքսանդր Գրիգորյանը և Մարսել Պետրոսյանը Ստեփանակերտից հաղորդում են. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, 33-ամյա պատմական գիտությունների թեկնածու Արթուր Մկրտչյանը Ադրբեջանի և ԼՂՀ-ի այժմյան հարաբերությունները գնահատել է որպես «պատերազմական վիճակ»: Դրա ապացույցը երիտասարդ հանրապետության անկանխատեսելի օպերատիվ իրադրությունն է: Միայն հունվարի […]

Զվիադ Գամսախուրդիա. «Ես չափից ավելի մեղմ էի ու համբերատար»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ – Բատոնո Զվիադ, պետությունների ղեկավարներին Ձեր վերջերս ուղղված դիմումի մեջ Դուք հայտարարել էինք, թե մտադիր չեք հրաժարական տալ: Ի՞նչ հույսեր եք կապում այդ հայտարարության հետ: – Համաժողովրդականորեն ընտրված նախագահը չի կարող հեռանալ ինչ-որ մի խումբ մարդկանց պահանջով, ընդ որում` կասկածելի բարոյական հատկանիշների տեր մարդկանց պահանջով: Ես […]

Դավիթ Համբարձումյան

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Մահացել է մեր գործընկերը: Անսպասելիորեն դավաճանեց Դավիթ Համբարձումյանի սիրտը: Այս անունն այսօր հայտնի է շատերին: Եվ ոչ միայն Հայաստանում, այլև` նրա սահմաններից դուրս: Նրան ժողովրդականություն և փառք բերեցին մարզասպարեզում ունեցած ակնառու հաջողությունները: Յոթանասունական և ութսունական թվականներին մեր հանրապետությունը հպարտանում էր իր զավակով: Դավիթ Համբարձումյանն իր մարզական […]

Հումանիտար բեռը տեղ է հասել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Ինչպես արդեն հաղորդել ենք, հունվարի 9-ին Երևանի «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց ԱՄՆ-ից ժամանող հերթական ռազմական օդանավը: Այս անգամ Հայաստան է բերվել ԱՄՆ-ի արևելյան նահանգների հայկական թեմերի միջոցներով հավաքված 75 տոննա օգնությունը: Հումանիտար օգնությունը Երևան են հասցրել այս օդաչուները:

Ֆրանսիացի պատգամավորները կոչ են արել աջակցել Ղարաբաղի հայությանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Փարիզ, 9 հունվարի: Ֆրանսիայի ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնք ներկայացնում են աջ և ցենտրիստական ընդդիմադիր կուսակցությունները, նամակ են ուղարկել արտաքինգործերի նախարար Ռոլան Դյումային, որով պաշտոնական Փարիզին կոչ են անում աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Փաստաթղթում ընդգծվում է, որ այդ բնակչությունը ներկայումս «ծայրահեղ ծանր վիճակում […]
Page 75 of 78« First...506070«7374757677 » ...Last »

Categories

Archives