November 27, 2024

Tag Archives: Մշակ

Սպանական ջերմ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183 Թիֆլիսում համարյա տուն չկա, որի անդամներից որևէ մեկը հիվանդացած չլինի սպանական նոր հիվանդությամբ: Դեղատները լիքն են դեղատոմսերի ահագին քանակությամբ: Նույնիսկ շատ անգամ երեկոները դեղատները հրաժարվում են ընդունել նոր դեղատոմսեր՝ դեղեր պատրաստելու համար: Դեղերի գները օրեցօր բարձրանում են Թիֆլիսում:

Ա. Ջամալյանը Աբդուլ Քերիմ փաշայի մոտ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183 Վրաստանի Հայ Ազգային խորհրդի տեղեկատու բյուրոն հայտնում է. Երեկ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Ա. Ջամալյանը իր քարտուղարի ուղեկցությամբ պատասխան այցելությամբ եղավ օսմանյան կառավարության ներկայացուցիչ Աբդուլ Քերիմ փաշայի մոտ: Ունկնդրության ժամանակ խոսակցությունը վերաբերեց փախստականներին իրենց տեղերը վերադարձնելուն: Աբդուլ Քերիմ փաշան այդ առիթով հայտնեց, թե նա խորապես գիտակցում է, թե […]

Զրույց պարոն Ֆրանկենշտայնի հետ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 6 սեպտեմբերի, 1918թ., ուրբաթ, թիվ 178 Իր ճանապարհորդության մասին պարոն Ֆրանկենշտայնը հաղորդեց հետևյալ տեղեկությունները: Խալիլ փաշայի և հայկական կառավարության ցանկության համաձայն՝ գեն. Կրեսսը և ես ուղեկցեցինք Խալիլ փաշային դեպի Երևան: Ընդունելությունը լավ էր: Եղան փոխադարձ այցելություններ: Ի պատիվ պատվիրակության՝ հայկական կառավարությունը ճաշկերույթ տվեց, որտեղ, իմիջիայլոց, Խալիլ փաշան ասաց հետևյալ խոսքերը. «Ես պատրաստ եմ կատարել […]

Բաքվում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 5 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 177 I Բանակցություններ ռադիոյով Թիֆլիսի և Բաքվի միջև Բաքու, 1 սեպտ. «Դաշնակցություն» կուսակցության կենտրոնական կոմիտեին Վրաստանի կառավարությունը հաղորդում է, թե Բաքվում ճնշվում են Վրաստանի Հանրապետության քաղաքացիք: «Դաշնակցության» կենտրոնական կոմիտեն Վրաստանում խնդրում է ընկերներից ձեռք առնել լուրջ միջոցներ գործադիր կոմիտեի միջոցով, ուր մտնում են նաև մեր ներկայացուցիչները, վասնզի հակառակ դեպքում […]

Հիմարություն

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 5 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 177 Ալեքսանդր Շիրվանզադե Թիֆլիսը ցնորվել է: Այն քաղաքը, ուր կյանքն այնքան հանգիստ էր, այնքան խաղաղ և այնքան տաղտկալի, դարձել է տոնավաճառանոց: Փոքրիկ գավառական քաղաքը ընդունել է մի տեսակ մայրաքաղաքի կերպարանք: Ոչ իր ներքինով, այլ իր արտաքինով: Ոչ իր համալսարաններով, թատրոններով, գրական, քաղաքական, գեղարվեստական ակումբներով, այլ իր ճաշարաններով, թեյատներով, կինեմոներով, […]

Կերենսկիի ճառը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 28 հոկտեմբերի, 1917թ., թիվ 230 Հեռագրեր Պետրոգրադից Ռուսական հանրապետության խորհրդի պարոնայք անդամներ: Ժամանակավոր կառավարությունը հանձնարարել է ինձ անել հետևյալ հայտարարությունը: Վերջերս, քանի մոտենում է Հիմնադիր ժողովի գումարման ժամանակը, ավելի հանդուգն ու համառ են դառնում ռուսական հասարակայնության երկու թևերի փորձերը՝ ոչնչացնել Հիմնադիր Ժողովի գումարման հնարավորությունները, և միաժամանակ ավելի համառ են դառնում ռուսական պետության պաշտպանությունը կազմալուծելու […]

Դեպքերը Գանձակում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 30 նոյեմբերի, 1917թ., թիվ 256 Գիտե՞ք ինչ դրության մեջ է գտնվում այժմ Գանձակը. ահա պատմեմ ձեզ: Երեկ, կիրակի օրը, երեկոյան ժամը 5-6 հայոց թաղից լսվում էին մեծ-մեծ համազարկեր, որոնք տեղի էին ունենում Թուրքաց թաղում: Քաղաքը հուզման մեջ էր, բոլորը թափվել էին փողոցները, չէին իմանում, թե ինչ է պատահել և ինչ է կատարվում. հետո իմացանք […]

Գերմանիայի պահանջը Ռուսաստանից

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 30 նոյեմբերի, 1917թ., թիվ 256 Մոոսկվայից հեռագրում են, որ կայանից ստացվել է հեռագիր, թե գերմանացիք նայում են Ռուսաստանի վրա իբրև պարտված երկրի վրա, պահանջում են արտահանել 15 տարիների ընթացքում հում նյութերը և սահմանել Ռուսաստանի կառավարական հաստատությունների մեջ գերմանական կոմիսարների պաշտոններ: Մերձբալտիկական երկիրը և Ռիգան անցնում են Գերմանիային: Գերմանացիք պահանջել են դուրս հանել այդ երկրից […]

Թիֆլիսի ազգաբնակչությանը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 30 նոյեմբերի, 1917թ., թիվ 256 Երկաթուղային մթերամատակարարման կազմալուծումը, որ առաջ է եկել Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած բարդություններից, զրկել է հասարակական կազմակերպություններին պարենային ապրանքները ժամանակին ստանալու հավատից, հետևաբար և մնում է մաքսիմալ խնայողություն կատարել ձեռքի տակ եղած պաշարը ծախսելու վերաբերմամբ: Ամեն րոպե Անդրկովկասը կարող է կտրվել Հյուսիսային Կովկասից, Անդրկովկասին սնունդ մատակարարող միակ աղբյուրից: Ձեռք են […]

Հայկական կորպուսը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 30 նոյեմբերի, 1917թ., թիվ 256 Զորակայանից Անդրկովկասյան Կոմիսարիատը ստացել է հետևյալ հեռագիրը. «Նոյեմբերի 12-ի հեռագրով կովկասյան զորաճակատի շտաբին հայտնված է գերագույն զորահրամանատարի շտաբի պետի սկզբունքային համաձայնությունը հայկական կորպուս կազմելու մասին և տրված է թույլտվություն այժմ իսկ ձեռնարկել կորպուսի շտաբի կազմման: Գերագույն զորահրամանատարի շտաբի պետի հրամանը կարող է տրվել միայն այն ժամանակ, երբ կստացվի կովկասյան […]
Page 7 of 12« First...«56789 » 10...Last »

Categories

Archives