March 28, 2024

Tag Archives: Մշակ

Իշխանության կազմակերպումը Կովկասում

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Թիֆլիսում, նոյեմբերի 11-ի առ. ժամը 11-ին Ժողովրդական տանը տեղի ունեցավ հասարակական ապահովության կոմիտեի և երկրային կենտրոնի հրավիրած ժողովը՝ խորհրդակցելու Կովկասում իշխանություն ստեղծելու մասին։ Ժողովին մասնակցում էին Անդրկովկասյան Հատուկ Կոմիտեի, հասարակական ապահովության կոմիտեի, զինվորական և երկրային կենտրոնների, կովկասյան զորքի երկրային խորհրդի բանվորական և զինվորական Թիֆլիսի գործադիր կոմիտեի, Թիֆլիսի քաղաքական դումայի, […]

Դաշնակից պետությունների ուլտիմատումը

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Նորին գերազանցություն՝ Ռուսական զորքերի գերագույն հրամանատար գեներալ Դուխոնինին, Մոգիլև, 10-23 նոյեմբերի 1917թ. Ձերդ գերազանցություն։ Ներքոստորագրյալներս, ռուսական գերագույն զորահրամանատարության մոտ պատվիրակյալ պատերազմական միսիաների պետերը, գործելով համաձայն իրենց կառավարություններից  ստացած հրահանգների, Պետրոգրադի իրենց լիազոր դեսպանների միջոցով, պատիվ ունեն հայտնել ամենաբուռն բողոք ռուսական գերագույն զորահրամանատարության առաջ՝ 1914թ. սեպտեմբերի 23-25-ին համաձայնության պետությունների միջև […]

Ողջունում ենք հիմնադիր ժողովի ընտրությունները

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 12 նոյեմբերի, 1917թ., թիվ 242 Այսօր Թիֆլիսում և շատ տեղերում սկսվում են Հիմնադիր Ժողովի պատգամավորների ընտրությունները։ Այսօր Ռուսաստանի ազգաբնակությունը կոչվում է արտահայտել իր կամքը՝ մի նոր ռեժիմ սահմանելու համար, մի նոր ռեժիմ, որ կարողանա տալ ժողովրդին ազատություն, լույս ու հող, որ կարողանա սահմանել սոցիալական նոր, արդար կարգեր, որ վերածնության կանչե ժողովրդի լայն աշխատավոր խավերը […]

Եթե դուք ուզում եք՝

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 10 նոյեմբերի, 1917թ., թիվ 240 Որ Հիմնադիր ժողովում լսելի լինի ամբողջ հայ ազգի ձայնը, առանց դասակարգային խտրության, և նրա շահերը պաշտպանվեն, Որ հայ ժողովրդի համար մեր ներկայացուցիչները այնտեղ պահանջեն ազգային տերիտորիալ և կուլտուրական ավտոնոմիա՝ Ռուսաստանի դեմոկրատիական հանրապետության մեջ, Որ նրանք պահանջեն՝ բանվորների համար ութժամյա աշխատանքի օր, աշխատող գյուղացիության համար՝ հող և բոլոր քաղաքացիների համար՝ […]

Մի թերանաք կատարել ձեր քաղաքացիական պարտքը

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 10 նոյեմբերի, 1917թ., թիվ 240 Ընտրողական ձայնի իրավունք ունեցող ամեն մի անհատ, եթե մտած է արդեն ցուցակի մեջ, ստանալու է ընտրողական վկայաթուղթ ընտրությանը մասնակցելու համար։ Այդ վկայաթղթի մեջ գրված է ընտրողի անունը, հորանունը և ազգանունը։ Այնտեղ ասված է նույնպես, թե որ ընտրողական մասը պետք է գնալ թեկնածուների ցուցակը քվեատուփ ձգելու։ Ուրեմն վկայաթուղթը անվանական է […]

Զգուշացեք խաբեբայություններից

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 7 նոյեմբերի, 1917թ., թիվ 237 …Առաջիկա ընտրության ժամանակ՝ ծրարները տները չեն ուղարկվելու, ինչպես եղավ քաղաքային ընտրությունների ժամանակ, այլ ընտրողները ծրարն ստանալու են հենց ընտրության համար նշանակված շինության մեջ, որտեղ ոչ մի ագիտացիա կամ միջամտություն թույլ չի տրվում։ Ուրեմն կարելի է հուսալ, որ ապօրինի ծրարների միջոցով զեղծումներ կատարելու առաջն առնված է այս անգամ։ Բայց կան […]

Պատգամավորների ընտրությունները Հիմնադիր ժողովի համար

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 4 նոյեմբերի, 1917թ., թիվ 235 Մոտենում են օրերը, երբ Ռուսաստանի ամբողջ ազգաբնակչությունը պետք է ձեռնարկե պատգամավորների ընտրության՝ Հիմնադիր ժողովի համար: Հիմնադիր ժողով, որի պատգամավորներն ընտրված կլինեն ամբողջ ազգաբնակչության կողմից ընդհանուր, հավասար, ուղղակի և գաղտնի ձայնատվությամբ և համեմատական սիստեմով, ամենահեղինակավոր օրենսդրական մարմինը կլինի, որ իբրև բացարձակ տեր ու տնօրեն՝ կսահմանե բոլոր պետության համար հիմնական օրենքներ, […]

Կոչ Ազգային խորհրդի կողմից

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
Մշակ, 1 նոյեմբերի, 1917թ., թիվ 232 Հայրենակիցնե՛ր, Սեպտեմբերի 27-ին Թիֆլիսում գումարված ազգային խորհրդաժողովի որոշման համաձայն, կազմված է 1) Ազգային ժողով, որի քննության և վճռահատության ենթարկվում են հայ կյանքի առաջադրած խնդիրները, և 2) Ազգային Խորհուրդ, որ ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը, որպես գործադիր մարմին: Թե մեկը և թե մյուսը կազմակերպված են ազգային խորհրդաժողովի գծած […]
Page 12 of 12« First...«89101112

Categories

Archives