March 29, 2024

Զգուշացեք խաբեբայություններից

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0

Մշակ, 7 նոյեմբերի, 1917թ., թիվ 237

…Առաջիկա ընտրության ժամանակ՝ ծրարները տները չեն ուղարկվելու, ինչպես եղավ քաղաքային ընտրությունների ժամանակ, այլ ընտրողները ծրարն ստանալու են հենց ընտրության համար նշանակված շինության մեջ, որտեղ ոչ մի ագիտացիա կամ միջամտություն թույլ չի տրվում։ Ուրեմն կարելի է հուսալ, որ ապօրինի ծրարների միջոցով զեղծումներ կատարելու առաջն առնված է այս անգամ։

Բայց կան խաբեբայության ուրիշ ձևեր։ Մտնում են, օրինակ, որևէ կուսակցության ագիտատորները մի տուն և հայտարարում են, թե եկել են ցուցակագրելու ընտանիքի անդամներին։ Ընտանիքի գլխավորը — սովորաբար անտեղյակ մարդ — կարծում է, թե եկողները որևէ իշխանության կողմից են ուղարկված. այժմ մանավանդ այնքան «խորհուրդներ» կան, ամեն մեկը իրան իրավասու համարող, որ տեղյակ մարդիկ էլ են շփոթում։ Ագիտատորները ցուցակագրում են տան անդամներին, բաժանում են իրանց կուսակցական ցուցակները և հայտարարում. «Մենք ձեզ արդեն ցուցակագրեցինք, դուք պարտավոր եք մեզ ձայն տալ՝ այս ցուցակով»։ Եվ խեղճ ընտրողը կարծում է, թե արդեն իրեն ցուցակագրել են և բանը վերջացած է, որ ինքը պարտավորաբար պետք է ձայն տաիրան ցուցակագրող կուսակցության։ Իհարկե, սա խաբեություն է։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives