November 28, 2024

Tag Archives: Հառաջ

Ադրբեջանի պատասխանը երկրորդ հուշագրին

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 17 փետրվարի, 1920թ. թիվ 36 Խորհրդային իշխանության երկրորդ հուշագրին ի պատասխան՝ Ադրբեջանի կառավարությունը քննելով այն կետերը, որի հիման վրա Չիչերինը Ադրբեջանին մեղադրում է հակահեղափոխության օգնելու համար, մատնանշում է, որ բանակցությունները խորհրդային իշխանության և Ադրբեջանի հետ կարելի է հաստատել նույնպիսի փոխհարաբերություններով, ինչպիսին է Լեհաստանի և Էստոնիայի հետ։

Գեն. Դենիկինն ու Կովկասյան անկախությունները

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 17 փետրվարի, 1920թ. թիվ 36 Կուբանի կառավարության պաշտոնաթերթի մեջ տպված է գեներալ Դենիկինի մի ընդարձակ քաղաքական ճառ, որ նա արտասանել է գերագույն կրուգի հունվար 16-ի պատմական նիստում։ Խոսելով Ռուսաստանի և անջատված ծայրամասերի փոխհարաբերությունների խնդրի մասին՝ գեներալ Դենիկինն ասում է. «Դաշնակիցների այն առաջարկին, որ որոշեմ իմ վերաբերմունքը դեպի ծայրամասերը՝ ես տվի որոշ ու պարզ պատասխան։ […]

Վտանգավոր դրությունը

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 15 փետրվարի, 1920թ. թիվ 35 Կամավորական բանակը քայլ առ քայլ կազմալուծվեց, հալվեց բոլշևիկյան հարվածներից։ Մոսկվայի տերերն այս հաջողությունների շրջանում առանձին ուշադրությամբ են հետևում Անդրկովկասի երկու հանրապետությունների,— Վրաստանի և Ադրբեջանի քայլերին։ Սովետականների միջև մեկ կողմից և Ադրբեջանի ու Վրաստանի՝ մյուս կողմից, նոտաների պատերազմ է սկսված։ Առաջիններն աշխատում են մեղադրել Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին կամավորական բանակին […]

Իթթիհատականները

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 13 փետրվարի, 1920թ. թիվ 33 Քաղաքական մթնոլորտն Ադրբեջանում կարելի է ասել, ծայր աստիճան լարվել է։ Իրար դեմ պայքարի են ելած երեք անհաշտ, իրար հակասող, հակամարտ ուժեր։ Խան ու բեկական կուսակցություն Մուսավաթը, որ մինչև այժմ բացարձակապես իշխող էր Ադրբեջանում և թաթար տգետ ժողովրդի բախտը դարբնողը, աստիճանաբար կորցնում է իր ոտերի տակից այն հողը, որի վրա […]

Իթթիհատ կուսակցության համաժողովը

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 12 փետրվարի, 1920թ. թիվ 32 Բաքվում հունվարի 24-28 տեղի է ունեցել «Իթթիհատ» կուսակցության համաժողով, որին մասնակցել են 1500 հոգի։ Չորս օր տևող համաժողովը քննելով քննության ենթարկվող բոլոր հարցերը, փակվել է հունվարի 28-ին, ցերեկվա ժամը 3-ին։ Համաժողովը դուրս է բերել շատ բանաձևեր, վերաքննել է հողային և բանվորական հարցեր, լուծելով հօգուտ աշխատավոր զանգվածների (հողը ձրիապես հանձնել […]

Չերչիլը ռուսական հարցի մասին

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 11 հունվարի, 1920թ., թիվ 8 Համայնքների պալատը դեկտեմբերի 15-ին ընդունել է զինվորական բյուջեն, որ հասնում է 405 մլն ֆունտ ստեռլինգի: Չերչիլը հայտարարեց, որ մոտակա ելևմտական տարին՝ բյուջեն չպիտի հասնի այդ գումարի քառորդ մասին: Ապա խոսելով ռուսական հարցի մասին՝ Չերչիլը ասաց, որ ռուսական հարցի վերաբերմամբ բռնած ուղին՝ արդյունք է գերագույն խորհրդի որոշման: Այս տարի բոլշևիկներին […]
Page 5 of 5«12345

Categories

Archives