March 29, 2024

Tag Archives: Հառաջ

Ղարաբաղի դեպքերը

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 1 ապրիլի, 1920թ., թիվ 68 Խմբագրական Չնայած Ադրբեջանի կառավարության ձեռք առած բոլոր արտակարգ միջոցների՝ հետզհետե պարզվում է պատկերը այն դժոխքի, որ խաներն ու բեկերը ստեղծել են հայկական Ղարաբաղում և Զանգեզուրի շուրջը։ Ղարաբաղի դեպքերը հետևյալ կերպով են զարգացել։ Շաբաթների ընթացքում հավաքելով մեծ քանակությամբ զորք ու խուժան Ղարաբաղի և Զանգեզուրի սահմանների մոտ, այլև հատուկ գործակալների ձեռքով […]

Ղարաբաղի դեպքերի առթիվ

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 31 մարտի, 1920թ., թիվ 67 Հայաստանի նախարարապետ և արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանի հեռագիրը՝ ուղղված Բրիտանիայի գերագույն կոմիսար Ուորդրոպին, իսկ պատճենները — դաշնակիցների գերագույն կոմիսար գնդ. Հասքելին, ֆրանսիական զինվորական պետ Դ. Նոնանկուրին, իտալական զինվորական միսիայի պետ գնդ. Գաբբային և Հայաստանի ներկայացուցիչ Թումանյանին: Երևան, 28 մարտի Հայաստանի Հանրապետության կազմակերպման առաջին վայրկյանից Ադրբեջանի կառավարությունը Տաճկաստանի հետ […]

Հայաստանի Հանրապետության նախարարապետ Ա. Խատիսյանին

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66 Թիֆլիս, 28 մարտ Լորդ Քըրզոնը հրամայագրել է ինձ հայտնել անդրկովկասյան հանրապետություններին լուրջ նախազգուշացումն անել ամենապարզ արտահայտություններով այն մասին, որ ամեն մի ցանկություն, որի արտահայտությունը կլինի ճնշումն գործ դնել դաշնակիցների կոնֆերանսի վրա և կամ դնել կատարված փաստի առջև, նպատակ ունենալով կոնֆերանսի վերջնական որոշումները կանխելը՝ ամենակտրուկ կերպով դրժվում և նպաստում է […]

Նոր աղետ Ղարաբաղում

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66 Թիֆլիս, 26 մարտի Մոտավորապես մարտի 20-ից, բավական քանակությամբ զորք, գեներալ Նովրուզովի գլխավորությամբ և Խալիլ փաշայի ու Սուլթանովի անթիվ բանդաները, ուժեղ թնդանոթներով ու գնդացիրներով, հայերին զինաթափելու նպատակով հանկարծակի հարձակվեցին հայկական գյուղերի վրա մի քանի կողմերից։ Թնդանոթային կրակի տակ քարուքանդ եղան մի քանի գյուղեր, հրդեհի ճարակ դարձան նրանցից մի քանիսը։ Տեղական […]

Բայրամի միլիոնները

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66 Կարսի դեպքերի առթիվ եղած հարցապնդման քննության ժամանակ, Ադրբեջանի սոցիալիստ պատգամավոր Կարաևը նախարարապետ Ուսուբբեկովին ուղղել է հետևյալ հարցը. — Եթե իրապես կառավարությունը մասնակից չէ Կարսի շրջանի թրքության ապստամբական փորձերին, հապա ինչո՞ւ համար են Հայաստան ուղարկվում միլիոններ… Կարաևի հարցը վերաբերվում է այն միլիոններին որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչները Երևանում պարբերաբար բերում են […]

Կռիվները Ղարաբաղում

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 27 մարտի, 1920թ., թիվ 65 Ղարաբաղի կռիվների լուրերը, դժբախտաբար, հաստատվում են։ Ադրբեջանի կառավարությունը մոտ 10000 զորք և զինված խուժան հավաքելով Ղարաբաղի և Զանգեզուրի սահմանների վրա, դիմել է գործոն քայլերի։ Սուլթանովը կտրուկ պահանջ է դրել հայերին զինաթափ լինել, և երբ հայերը մերժել են, մարտի 20-ին ադրբեջանական զորքերը բոլոր կողմերից անցել են հարձակման ղարաբաղցիների և զանգեզուրցիների […]

Սուլթանովի պահանջը

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 27 փետրվարի, 1920թ., թիվ 43 Փետրվարի 28-ին Բաքվից հաղորդում են հետևյալը. Հայտնի Սուլթանովը Ղարաբաղում մոտ ժամանակներս գումարվող համագումարում դրել է Ղարաբաղի իբրև Ադրբեջանի տնտեսական անբաժան մասի՝ միացման հարցը: Այս հարցի առթիվ համագումարից սպասվում է վերջնական պատասխան:

Նոր սպառնալիք

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 29 փետրվարի, 1920թ., թիվ 44 Խմբագրական …Ուսուբբեկովի կառավարության դեկտեմբերի 26-ի դեկլարացիան նույնպես շեշտում է այն գործելակերպը, որը արտահայտված է Սուլթանովի կոչի մեջ: Ուսուբբեկովն իր դեկլարացիայով առանց կարմրելու ցավ հայտնելով Ղայբալիքենդում հայ ժողովրդի վրա գործ դրած բարբարոսությունների համար և հայտարարելով, որ խաղաղ ճանապարհ է ընտրել որպես միջոց բոլոր հարցերը վճռելու, խրախուսում է նախիջևանցիների, շարուրցիների, վեդիբասարցիների […]

Կացությունը և դեպքերը Ղարաբաղում

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 26 փետրվարի, 1920թ., թիվ 42 Մեր սեփական թղթակից Շուշի, 7 փետրվարի Ութերորդ օրն է, որ Շուշի են հասել Նուրի փաշան, Խալիլ բեյը և մի քանի տաճիկ սպաներ: Նրանք բոլորովին ազատ պտտում են քաղաքում, պաշտոնական անձանց հետ և ինչ-որ պատրաստություններ են տեսնում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ: Կարյագինի ուղղությամբ Զանգեզուրի սահմանակից շրջաններում […]

Ղզլարը գրավված բոլշևիկներից

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, 18 փետրվարի, 1920թ. թիվ 37 Եկատերինոդարից ստացված տեղեկություններին նայած՝ բոլշևիկները Հաշտարխանի ուղղությունից վերցնելով իրենց ուժերը և ծովով շպրտելով նրանց Թերեքի շրջանը՝ գրավել են Ղզլարը։ Ներկայումս նրանք կտրել են Պետրովսկ տանող երկաթուղագիծը և շարժվում են Գրոզնիի վրա։
Page 4 of 5«12345 »

Categories

Archives