Հառաջ, 4 ապրիլի, 1920թ., թիվ 71 Գորիս, մարտի 31-ին: 14 ժամ 30 րոպե Ադրբեջանի զորքերը խոշոր ուժերով՝ երեք տեսակի զենքերով, ունենալով 10 թնդանոթ, հարձակում գործեցին երեք ուղղությամբ. Մինքենդի կողմից՝ Գորիսի վրա, Քերլյարի կողմից՝ Ալի-Կուլի-Ուշաղի վրա և Ջեբրայիլի կողմից՝ Ղափանի վրա: Առաջին երկու ուղղությամբ բոլոր հարձակումները հայերի կողմից հետ են մղված և Ադրբեջանի զորքերի հարձակումը դադարեցված […]