«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Քաղաքացիական համաձայնության Սահմանադրական խորհրդի հրավերով, երեկ մայրաքաղաքի կինոյի տան մեծ դահլիճում սկսվեցին սահմանադրական խորհրդակցություններ։ Այսօր եւ վաղը կշարունակվեն քննարկումները 6 կուսակցությունների կողմից համատեղ առաջադրված Սահմանադրության տարբերակի շուրջ։ Քննարկումներին հրավիրված են եւ առաջին լիագումար նիստին մասնակցում էին հանրապետության իշխանությունների, հասարակական–քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ, գիտության, մշակույթի գործիչներ, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողներ։ Նման […]