March 28, 2024

Աբխազիան եւս դեմ է Շեւարդնաձեի հրաժարականին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)

Սեպտեմբերի 14-ին Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահ Մարշանիան դիմել է վրացական խորհրդարանին հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Մենք կտրականապես դեմ ենք պարոն Շեւարդնաձեի հրաժարականին, քանզի դա կհանգեցնի վրացական պետության եւ ազգի կործանմանը։ Աբխազիայի բազմազգ առաջադեմ հասարակությունը վրդովված է խորհրդարանի արմատական փոքրամասնության հակաժողովրդական կեցվածքից»։

Ելույթ ունենալով նույն նիստում՝ պաշտպանության նախարար Գեորգի Կարկարաշվիլին հայտնել է, որ Շեւարդնաձեի հրաժարականի մասին հայտարարությունից հետո Աբխազիայում որոշակի ուժեր սկսել են իրագործել ռուսաստանյան դիտորդների դուրսբերման միջոցառումը։ Կարկարաշվիլու խոսքերով, դա կարող է սարսափելի հետեւանքներ ունենալ։ Նա հասկանալի է համարել Շեւարդնաձեի որոշումը եւ պատգամավորների մի մասին մեղադրել է դավադրության համար։

«Պետք է հեռանա կամ պետության ղեկավարը, կամ այդ պատգամավորները»,– եզրափակել է նա։

«Սնարք»–Իմա-Պրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives