«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Երկօրյա բոյկոտից հետո ընդդիմությունը վերջապես հասավ այն բանին, որ խորհրդարանը կրկին անդրադառնա Գերագույն խորհրդի բարեփոխությունների հարցի քննարկմանը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական 4 խմբակցություններ՝ ՀՌԱԿ, ՀՅԴ, ԱԺՄ եւ ԱԺԴԿ, չէին մասնակցում խորհրդակցություններին, պահանջելով ապահովել պատգամավորների երկու երրորդի ներկայությունը)։ 146 պատգամավորներ, որոնց մի մասը հետեւողականորեն խոչընդոտում էր հարցը եռօրյա նիստի օրակարգ մտցնելուն, […]