November 27, 2024

Tag Archives: Երկիր

«Մարտական թերթիկը»՝ խրամատներում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Երեկ լույս է տեսել ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի «Մարտական թերթիկ» լրագրի առաջին համարը։ Ինչպես «Սնարքի» թղթակցին տեղեկացրել է լրատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը, այն հիմնականում նախատեսված է ճակատային գծում կռվող մարտիկների համար, որոնք բացարձակապես զրկված են լրատվության միջոցներից։ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով, «Մարտական թերթիկը» պետք է […]

Եվրոխորհրդարանի պատվիրակության հանդիպումները Հայաստանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Երեկ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունել է Մակդալենա Հոֆի գլխավորությամբ Հայաստանում գտնվող Եվրոխորհրդարանի ԱՊՀ երկրների հանձնաժողովի պատվիրակությանը, որն այստեղ է ժամանել հանրապետությունում տիրող քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների տեսակետներն ուսումնասիրելու նպատակով։ Ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, ՀՀ նախագահը հանդիպման ընթացքում մանրամասնորեն […]

Մտավորականության վիճակը օրհասական է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Հանրապետության իշխանությունների եւ մտավորականության` մարտի 21-ին ՀՀ ԳԽ նիստերի դահլիճում կայացած հանդիպման նպատակն անշուշտ, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառի գործիչների տրտունջը լսելը չէր։ Այն հնարավորություն կտար իշխանություններին «պարզելու, թե ինչպիսին է այսօր մտավորականությունը, իսկ մտավորականությանը՝ ներկայացնելու հոգեւոր ոլորտի հիմնահարցերը, առաջարկներ անելու ինքնամեկուսացունից դուրս գալու եւ պետության կառուցման գործին մասնակցելու […]

Երեւան-ԼՂՀ համագործակցության քայլեր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Մեր թղթակից Ա. Դոխոլյանը երեկ Ստեփանակերտում հանդիպեց Հադրութ մեկնող Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վահագն Խաչատրյանին։ Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ո՞րն է դուրս գալու նպատակը, Վ. Խաչատրյանը մասնավորապես ասաց. — Ցանկություն ունենք Երեւանի եւ Հադրութի շրջանի միջեւ տնտեսական համագործակցություն հաստատել։ Մեզ հիմնականում հետաքրքրում է շրջանից փայտանյութ ձեռք […]

Հրթիռակոծվել է մարդասիրական միջանցքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Մարտի 20-ին Լաչինի մարդասիրական միջանցքի հյուսիսում գտնվող Ղոջազ բնակավայրի շրջակայքի ադրբեջանական ռազմական հենակետերից հրթիռահրետակոծվել է մարդասիրական միջանցքի գոտին։ Հարվածի տակ են հայտնվել նաեւ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի առանձին հատվածներ։ Ըստ Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերի եւ ՀՀ հարավ-արեւելյան զորամիավորումների հրամանատարության շտաբներից ստացված տեղեկությունների, մարտի 20-ի ուշ երեկոյան եւ 21-ի առավոտյան […]

Գնդակոծվել են Խնձորեսկի պաշտպանական դիրքերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 1.45-ի սահմաններում Կուբաթլիի ադրբեջանական ռազմական հենակետերից տանկերից եւ հրետանուց գնդակոծվել են Գորիսի շրջանի Խնձորեսկ եւ Ներքին Խնձորեսկ գյուղերի ինքնապաշտպանության դիրքերը։ Խնձորեսկի ինքնապաշտպանության շտաբից հայտնում են, որ կարճատեւ հրետակոծությունից հետո հաստատվել է հարաբերական անդորր։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Սադրիչ գործողություններ հայ-նախիջեւանյան սահմանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Մարտի 21-ի երեկոյան շուրջ 50 զինված ադրբեջանցիներ, հետեւակի ռազմական մեքենայի ուղեկցությամբ, Նախիջեւանի կողմից խախտել են Հայաստանի սահմանը եւ փորձել են գրոհել Եղեգնաձորի շրջանի Խաչիկ զյուղը։ Հայկական սահմանապահ ուժերը համապատասխան միջոցների են դիմել եւ հանրապետության սահմաններից դուրս շպրտել սահմանը խախտողներին։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալների համաձայն, սահմանապահ ուժերը կորուստներ չեն […]

ԼՂՀ ԳԽ նստաշրջանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) ԼՂՀ ԳԽ առաջին գումարման առաջին նստաշրջանը մարտի 21-ին վերսկսեց իր աշխատանքը՝ 41 պատգամավորների մասնակցությամբ։ ՊՊԿ-ի հաշվետվությունը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը։ ԼՂՀ ԳԽ նախագահության հաշվետվությամբ հանդես եկավ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանը։ Նա անդրադարձավ պետականության ձեւավորման խնդիրներին, նշեց օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ առկա տարաձայնությունների առարկայական եւ ենթակայական պատճառները։ Հաշվետվությունն ընդունվեց ի […]

Ազատագրվել է Ներքին Հոռաթաղը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Մարտեր Մարտակերտ շրջկենտրոնի համար ԼՂՀ ինքնապաշտպանության շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, ակտիվ մարտական գործողություններից հետո հայ ազատամարտիկները գրավել են Մարտակերտի եւ Աղդամի շրջանների սահմանում ռազմական կարեւոր նշանակություն ունեցող երկու բարձունք։ Ըստ վերջին տեղեկատվության, երկարատեւ մարտերից հետո թշնամուց հաջողվել է ազատագրել Մարտակերտի շրջանի Մաղավուզ եւ Հակոբկամարի գյուղերը: ԼՂՀ մյուս ռազմաճակատներում առանձնակի […]

«Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց եւ ուրիշներին էլ չենք կարող նեղացնել»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392) Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 19-ին Երեւան էր ժամանել ՌԴ ԳԽ պատվիրակությունը՝ ՌԴ ԳԽ եւ ԱՊՀ միջպառլամենտական խորհրդաժողովի նախագահ Ռ. Խասբուլատովի գլխավորությամբ։ Բանակցությունների եւ հանդիպումների ընթացքում շոշափվել են միջպառլամենտական խորհրդաժողովի շրջանակներում երկու պետությունների փոխհարաբերություններին, Համագործակցության երկրներին, կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտությունը։ […]
Page 26 of 106« First...1020«2425262728 » 304050...Last »

Categories

Archives