November 27, 2024

Tag Archives: Երկիր

«Մեր զորքերը լքել են դիրքերը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հայտարարությունը Բաքվի ռադիոն հաղորդել է, որ ապրիլի 3-ին Ադրբեջանի բանակի զորամասերը, հեռանալով Քելբաջար քաղաքից, նահանջել են Մռով լեռան ստորոտները։ Հինգ օրվա ընթացքում տարածաշրջանից դուրս են բերվել 40 հազար մարդ։ Քելբաջարը թշնամուն հանձնելու գլխավոր պատճառ է հանդիսացել քաղաքը պաշտպանելու մասին հրամանատարության հրամանը զինվորների կողմից չկատարելը եւ […]

Անկարան սպառնում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Անկարան փորձում է աղմուկ բարձրացնել տարածաշրջանի վերջին իրադարձությունների առիթով։ Թուրքիայի կառավարությունը երեկ փակել է Հայաստանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցության բոլոր ուղիները։ Դիմում է ներկայացվել ՄԱԿ՝ անհապաղ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու պահանջով։ Խորհրդի անդամ երկրների դեսպանները Թուրքիայում հրավիրվել են արտգործնախարարություն՝ տեղեկությունների համար։ Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Քելբաջարի իրադարձությունները […]

Թշնամու գրոհը կասեցվեց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402) Մարտեր նաեւ Ֆիզուլու մոտակայքում ԼՂՀ ռազմաճակատային գծի որոշ հատվածներում իրավիճակը մնում է լարված։ «Հայլուրի» Մարտունու թղթակիցը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի առավոտյան Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել Կուրոպատկինոյի պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Թշնամուն հաջողվել է գրավել 3 բարձունք, բայց չանցած 2 ժամ հայ ազատամարտիկներին հաջողվել է հետ վերցնել […]

Ադրբեջանում վերջին ճիգերն են թափում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Աբուլֆազ Էլչիբեյը հրաման է արձակել, որի համաձայն արձակուրդում գտնվող բոլոր զինծառայողները պետք է մինչեւ ապրիլի 5-ը վերադառնան իրենց զինմասերը։ Հատուկ հանձնաժողովը ապրիլի 5-18-ը կստուգի զինված ուժերի անձնակազմը։ Պաշտպանության նախարարությանը հանձնարարված է հատուկ կետեր ստեղծել բոլոր ճանապարհների վրա, կայարաններում, նավահանգիստներում, օդանավակայաններում եւ այլուր՝ […]

Հայ իրական պատնեշ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Թուրքիայի ազդեցության տարածման դեմ Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, Հայաստանը եւ Իրանը մոտ ժամանակներս մի համաձայնագիր կստորագրեն, որի հիման վրա Իրանը կբավարարի Հայաստանի բնական գազի պահանջները։ Ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների, Մոսկվան քաջալերում է այդ պայմանագրի ստորագրման հետ կապված Իրանի դիրքորոշումը: Հայաստանի էներգիայի եւ վառելքի հարցերով պետնախարար Սեպուհ Թաշճյանի խոսքերով, անցյալ […]

«Գործողությունները հիմնված են կամքի ու ապրելու ձգտման վրա»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի պետ Արմեն Դուլյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին ադրբեջանական բանակը կենտրոնացված խոշոր ուժերով, զրահատեխնիկայով եւ ավիացիայով լայնածավալ հարձակում էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ուղղությամբ՝ հարցականի տակ դնելով ԼՂՀ լինել-չլինելու խնդիրը, քանի որ ներկայիս խոշորածավալ պատերազմի պայմաններում Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղին […]

Հրետակոծությունները չեն դադարում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Ապրիլի 1-ի ամբողջ օրը ծանր հրետանուց եւ «Գրադ» կալանքներից հրթիռահրետակոծության է ենթարկվել Տավուշի շրջանի ողջ տարածքը։ Զոհվել է մեկ, վիրավորվել 9 մարդ։ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Այգեձոր եւ Չինարի գյուղերում ավերվել են բնակելի տներ։ Հայկական ինքնապաշտպանության մարտիկները դիմել են պատասխան գործողությունների եւ արժանի հակահարված են տվել թշնամուն։ Ըստ տեղեկությունների, […]

Սնամեջ մեղադրանքներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Երեկ, «Սնարքի» թղթակցի հետ զրուցելիս ԼՂՀ մամուլի եւ լրատվության դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը վճռականորեն հերքել է ադրբեջանական քարոզչության տարածած լուրերը, թե իբր Քելբաջարի վրա գրոհը ձեռնարկվել է Հայաստանի Վարդենիսի շրջանից։ «Քելբաջարի շրջանում տեղակայված կրակակետերի ոչնչացման գործողություններին բացառապես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն են մասնակցում»,– ընդգծել է նա։ Մ. Պետրոսյանի խոսքերով, Բաքվի […]

Լիբանանահայությունը Արցախին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393) Երկարատեւ պատերազմական ճգնաժամից նոր-նոր դուրս եկած լիբանանահայության առաջնահերթ խնդիրներից մեկն էր խորհել Արցախին եւ արցախահայությանը իրենց հնարավորությունների չափով սատարելու մասին։ Պատմում է Լիբանանի «Արցախի օժանդակության մարմնի» ներկայացուցիչը. – Մեր այցելության նպատակն էր Արցախի ղեկավարության հետ համաձայնեցնել– համակարգելով ավելի որոշակի դարձնել լիբանանահայերի անելիքները։ Առաջին նյութական օգնությունը (մոտ 35 տոննա […]

Ինչ և ինչքան ենք կարդում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393) Լույս չկա, գազ չկա, թերթ չկա… Ճգնաժամը տեղեկատվության սով է ծնել։ Հեռուստատեսությունից զրկված՝ ինֆորմացիայի պակասը լրացնում ենք թերթերից, դրանք էլ «սեւ աղվես» են դարձել։ Թե առավոտ շուտ հասար կրպակին՝ թերթ կարդալու հաճույքին կարժանանաս, թե չհասար՝ հույսդ կտրիր։ Այս ձմեռ բիզնեսի մի տարատեսակ էլ ի հայտ եկավ մեզանում՝ թերթերի […]
Page 24 of 106« First...1020«2223242526 » 304050...Last »

Categories

Archives