March 28, 2024

Թշնամու գրոհը կասեցվեց

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Մարտեր նաեւ Ֆիզուլու մոտակայքում

ԼՂՀ ռազմաճակատային գծի որոշ հատվածներում իրավիճակը մնում է լարված։ «Հայլուրի» Մարտունու թղթակիցը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի առավոտյան Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել Կուրոպատկինոյի պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Թշնամուն հաջողվել է գրավել 3 բարձունք, բայց չանցած 2 ժամ հայ ազատամարտիկներին հաջողվել է հետ վերցնել գրավված դիրքերը։ Հայկական կողմից զոհվել է 1 ազատամարտիկ, իսկ 2-ի մասին տեղեկություններ չկան։

Երեկ ժամը 16-ին Ադրբեջանի ռազմական օդուժի մի ինքնաթիռ, խախտելով ԼՂՀ օդային տարածքը, ռմբակոծել է Մարտունի քաղաքն ու Մաճկալաշեն գյուղը։ Վիրավորվել է 1 բնակիչ, կան ավերածություններ։ Չնայած ձեռնարկած միջոցառումներին, ինքնաթիռին հաջողվել է անվնաս հեռանալ։ Ավելի ուշ պարզվեց, որ նույն ինքնաթիռը մինչ այդ սխալմամբ ուժգին ռմբակոծության է ենթարկել Ֆիզուլի քաղաքը։

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից տեղեկացնում են, որ մարտական գործողություններ են ծավալվել նաեւ Ֆիզուլու շրջանի մոտակայքում։ Հայկական կողմին հաջողվել է ոչնչացնել Ղովշատլի գյուղում տեղակայված ռազմական հենակետը եւ տիրանալ Մենգելենաթա կարեւոր բարձունքին։ Թշնամին կորցրել է 22 զինվոր եւ 1 հրասայլ։ Առգրավվել է զգալի քանակով զենք ու զինամթերք։ Հայկական կողմից կա 5 վիրավոր։ Մյուս ռազմաճակատներում հարաբերական հանգիստ է։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives