November 27, 2024

Tag Archives: Երկիր

Իրավիճակը Սյունիքում անհանգիստ է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500) Օգոստոսի 20-ին եւ 21-ին Սյունիքում շարունակվում էր պահպանվել իրավիճակի լարվածությունը։ Միջադեպեր են արձանագրվել Կապանի, Գորիսի եւ Վայքի շրջաններում։ Օգոստոսի 21-ին Կուբաթլիի տարածքից կրկին ակտիվացել են մարտական գործողությունները Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի եւ Լաչինի միջանցքի գոտու հարավային պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 20-ի դրությամբ հակառակորդը տանկերից գնդակոծում էր Կոռնիձորի շրջակայքը։ […]

Ադրբեջանցիները խախտում են հրադադարը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500) Զինադադարը, որ առաջարկել էր Ադրբեջանի ղեկավարությունը եւ ընդունվել էր ԼՂՀ իշխանությունների կողմից, ինչպես նաեւ բարձրաստիճան ղեկավարների սպասվող հանդիպումն այդպես էլ չկայացան։ Այսպիսով տապալվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր հույսերը։ Հնգօրյա հրադադարի ժամկետի առաջին երեք օրը ղարաբաղցի մարտիկները կատարեցին հրամանատարության պահանջները, նույնիսկ չպատասխանեցին թշնամու գրոհներին։ Արդյունքում՝ ադրբեջանական բանակը՝ ոգեւորված […]

Հայերը պետք է հասկանան Թուրքիայի քաղաքականությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499) «Հայլուրի» մոսկովյան թղթակից Լուսիկ Ղուկասյանի հարցերին պատասխանում է Թուրքիայի արտգործնախարար ՀԻՔՄԵԹ ՉԵԹԻՆԸ – Պարոն նախարար, Ադրբեջանի համապատասխան դիմումի առկայության դեպքում հնարավո՞ր է Ձեր երկրի ուղղակի միջամտությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը։ – Հարցն այն չէ, թե ով կմիջամտի։ Ադրբեջանը մեզ մոտ, եղբայրական երկիր է, Հայաստանն էլ մեր հարեւանն է։ Մենք ջանք […]

Սահմանային գոտում «Խաղաղության կղզի» է ստեղծվելու

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499) Օգոստոսի 12-13-ին Թբիլիսիում աշխատանքային հանդիպում է կայացել Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) ազգային կոմիտեների և Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում և Աբխազիայում առկա ռազմական հակամարտությունները կարգավորելու գործում ՀՔԱ ազգային կոմիտեների համագործակցության և ջանքերի միասնականացման հարցերը: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին […]

ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը միակողմանի է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողի անունից օգոստոսի 18-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերի վերաբերյալ հայտարարությունը միակողմանի է եւ կազմված է միայն ադրբեջանական աղբյուրների տեղեկատվության հիման վրա։ Այս էր հերթական բրիֆինգում ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արամ Աբրահամյանի գնահատականը այդ հայտարարությանը։ Անվտանգության խորհուրդը հայտարարության տեքստը մշակելիս անուշադրության է մատնել ադրբեջանական օդուժի կողմից Հայաստանի […]

Ադրբեջանը խախտում է զինադադարը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499) Չնայած կնքված համաձայնագրին, ԼՂՀ ռազմաճակատներում դրությունը չի կայունացել։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են իրենց մարտական գործողությունները հանրապետության հարավ–արեւելյան եւ ողջ հարավային հատվածում։ Հրթիռահրետակոծության են ենթարկվում Մարտունու եւ Հադրութի շրջանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը։ Ռազմական խոշոր ընդհարում է տեղի ունեցել ԼՂՀ Մարտունու շրջանի սահմանագծում։ Ոչ մի կերպ չենթարկվելով հնգօրյա հրադադարի […]

«Իրանը չի կարող անտարբեր մնալ»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498) Ըստ Բաքվի ռադիոյի հաղորդման, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում բանակցություններ է վարել տարածաշրջանին վերաբերող հարցերի եւ առեւտրատնտեսական հարաբերությունների շուրջ։ Բանակցությունների ընթացքում նա մասնավորապես ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես դատապարտել է պետությունների տարածքային ամբողջականության դեմ բոլոր կարգի ոտնձգությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ։ Իրանը իր […]

Աշխարհը փոխվում է, սահմաններն էլ կփոխվեն

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498) Հարցազրույց ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ Գեորգի Պետրոսյանի հետ Երեխան մեծացել և փորձում է իր ձայնը – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման հնգամյա ճանապարհը ամենատարբեր որակումներ է ստացել՝ ազգային ազատագրական շարժում, ինքնորոշման իրավունքի դրսեւորամ, հայ-ադրբեջանական պատերազմ… Ըստ Ձեզ, ո՞րն է ամենաճշգրիտ որակումը։ – Չեմ կարծում, թե այդ որակումները կարելի […]

Հ. Չեթինը չի բացառում ՆԱՏՕ-ի միջամտությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498) Երկօրյա այցով Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հանդիպեց ԱՊՀ տասը լրագրողների հետ, որոնց թվում էր «Հայլուրի» թղթակիցը: Նա տեղեկացրեց, որ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության գլխավոր քարտուղարության որոշմամբ այդ կազմակերպության պատվիրակությունը այցելում է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրներ` տեղյակ պահելու Բոսնիայի և Հերցեգովինայի հարցով ՄԱԿ-ի անդամ 51 երկրների (դա ընդհանուր […]

Ֆիզուլիում ծեծում են լրագրողներին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498) Մինչ ադրբեջանական քարոզչական մեքենան լուրեր է տարածում, թե իբր հայերը գրավել են Ֆիզուլին, «Խաբար-սերվիսը» տեղեկացնում է, որ այս քաղաքում ծեծի են ենթարկվել հեռուստատեսության «Խաստա» ծրագրի աշխատակիցներ Վսեւոլոդ Նուրիեւը, Նադիր Շաֆիեւը եւ Էթիբար Բաբաեւը։ Ծեծողներն էլ, իհարկե, հայերը չեն, այլ տեղի զինված խմբերը՝ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Կ.Իթիշովի գլխավորությամբ։ […]
Page 16 of 106« First...10«1415161718 » 203040...Last »

Categories

Archives