March 29, 2024

Ադրբեջանցիները խախտում են հրադադարը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500)

Զինադադարը, որ առաջարկել էր Ադրբեջանի ղեկավարությունը եւ ընդունվել էր ԼՂՀ իշխանությունների կողմից, ինչպես նաեւ բարձրաստիճան ղեկավարների սպասվող հանդիպումն այդպես էլ չկայացան։ Այսպիսով տապալվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր հույսերը։ Հնգօրյա հրադադարի ժամկետի առաջին երեք օրը ղարաբաղցի մարտիկները կատարեցին հրամանատարության պահանջները, նույնիսկ չպատասխանեցին թշնամու գրոհներին։ Արդյունքում՝ ադրբեջանական բանակը՝ ոգեւորված իր կարծեցյալ հաջողություններով եւ օգտագործելով զենքի գրեթե բոլոր տեսակները, մեծ ավերածություններ կատարեց ԼՂՀ սահմանային գծի հարավ-արեւելքում։

Հադրութի և Մարտունու տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվեցին թշնամու հրթիռահրետակոծությունից, նետված ավիառումբերից։ Եվ որքան էլ տարօրինակ էր, թվում էր՝ գոնե զինադադարի վերջին օրը ադրբեջանական բանակը կհարգի ղեկավարության մտադրությունը եւ կդադարեցնի ռազմական գործողությունները։

Օգոստոսի 22-ին ադրբեջանական բանակի ռազմական երեք օդանավեր ռմբակոծության են ենթարկել Մարտունու շրջանի Գեւորգավանի, Մուղանլուի, Կուրոպատկինոյի մեր պաշտպանական դիրքերը։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են։ Նույն օրը թշնամու 5 մարտական ինքնաթիռ միանգամից ներխուժեց ԼՂՀ օդային տարածք։ Միաժամանակ նետված մեկ տասնյակից ավելի ռումբերը շրջանում խուճապ առաջացրեցին։ Առայժմ հայտնի է, որ զոհվել են 5 եւ վիրավորվել 17 խաղաղ բնակիչներ։ Հետեւանքների մասին այլ մանրամասներ դեռեւս չկան։

Օգոստոսի 22-ի կեսօրից հետո ԼՂՀ բանակի մարտիկները ստիպված էին անցնել հակագրոհի։ Նրանց հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը եւ նրան հետ շպրտել գրաված դիրքերից։ Ինչպես մեզ տեղեկացրեցին ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից, սահմանում կրած պարտությունից անակնկալի գալով՝ ադրբեջանական բանակի մարտիկներն առանց լուրջ պատճառի ինքնակամ թողել են Ֆիզուլի քաղաքը՝ իրենց հետ տանելով հրետանային, հրթիռային կայանքներն ու զրահատեխնիկան։ Դեռ երեկ առավոտից ադրբեջանական լրատվական միջոցները հերթական հիստերիան են բարձրացրել «հայերի կողմից Ֆիզուլու գրավման» առթիվ։ Ավելացնեք, որ ԼՂՀ պաշտպանական բանակի մարտիկներին հրամայված է չմտնել դատարկ քաղաքը։ Ամենայն հավանականությամբ Ադրբեջանում օգոստոսի 29–ին սպասվող հանրաքվեից առաջ այս հանրապետության ոչ անհայտ քաղաքական ուժերը փորձում են կանխորոշել դրա ընթացքը։

Օգոստոսի 23-ին, մինչեւ կեսօր, ԼՂՀ պաշտպանական բանակի մարտիկները վստահաբար հսկում էին Հադրութի եւ Մարտունու սահմանային բարձունքները։ Ռազմաճակատի հյուսիսային հատվածում եւս նկատվել են թշնամու տեղաշարժեր, որոնք կասեցվել են մեր մարտիկների կողմից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives