November 28, 2024

Tag Archives: Ազգ

Կապանի դեմ մարտերում ադրբեջանցի 100 սպանված

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 25 մարտի, 1993թ., թիվ 54(305), հինգշաբթի Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 23-ին ադրբեջանական կազմավորումները լայնածավալ գրոհ էին ձեռնարկել Կապանի շրջանի սահմանային գոտու ուղղությամբ, որն ամբողջությամբ ետ էր մղվել: Եվ ահա Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, թե այս հատվածում ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 100 զինվոր, ինչպես նաև մեծ քանակությամբ […]

Մարտեր Աղաբեկալենջի մերձակայքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 25 մարտի, 1993թ., թիվ 54(305), հինգշաբթի Մարտակերտ-Աղդամ ճանապարհը վերահսկվում է հայերի կողմից Մարտի 23-ի լույս 24-ի գիշերը և երեկ կատաղի մարտերը շարունակվում էին Մարտակերտի շրջանի Աղաբեկալենջ գյուղի մերձակայքում, ինչպես նաև Ներքին Հոռաթաղ գյուղի հյուսիսային մատույցներում: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ռազմաճակատի այս հատվածում […]

Կապանի ուղղությամբ ուժգին հակահարված

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 24 մարտի, 1993թ., թիվ 53(304), չորեքշաբթի Ադրբեջանական կազմավորումները կենդանի ուժի զգալի կորուստներ են կրել մարտի 22-ի երեկոյան՝ Կապանի շրջանի սահմանային գոտու ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ գրոհի ընթացքում: Ինչպես երեկ տեղեկացանք Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հայկական ուժերին հաջողվել է ոչ միայն լիովին կասեցնել թշնամու գրոհը, այլև վերահսկողություն սահմանել մարտավարական կարևոր նշանակություն ունեցող մի քանի բարձունքների […]

Ներքին Հոռաթաղի ուղղությամբ կատաղի գրոհը կասեցված

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 24 մարտի, 1993թ., թիվ 53(304), չորեքշաբթի Մարտի 22-ի երեկոյան և լույս 23-ի գիշերը ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումները երկու անգամ կատաղի գրոհ են ձեռնարկել նախօրեին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից ազատագրված Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի ուղղությամբ: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեից ստացված տեղեկությունները, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ադրբեջանական բանակի երկու լայնածավալ […]

Ազատագրվեց ևս 4 գյուղ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 23 մարտի, 1993թ., թիվ 52(303), երեքշաբթի Նախիջևանի կողմից խախտվել է Հայաստանի պետական սահմանը Շաբաթ և կիրակի օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մնում էր ծայրահեղ լարված: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության շտաբի տվյալները, շարունակվում էր ադրբեջանական ազգային բանակի խուճապահար նահանջը Մարտակերտի շրջանից: Մարտի 19-ին ԼՂՀ […]

Մարտակերտ. Մարտերն ընթանում են շրջկենտրոնի մատույցներում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 23 մարտի, 1993թ., թիվ 52(303), երեքշաբթի Ինչպես հայտնի է դարձել ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեից, շաբաթ և կիրակի օրերին, Մարտակերտի շրջանում ազատագրվել են Մաղավուզ, Հակոբկամարի, Մինգրեսկ և Ներքին Հոռաթաղ գյուղերը: Ստեփանակերտից մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը հաղորդում է, թե շարունակվում են մարտական գործողությունները Մարտակերտի շրջանում, զավթված բնակավայրերն ազատագրելու նպատակով: Երեկվա տվյալներով, մարտերը մղվում էին Մարտակերտ շրջկենտրոնի մատույցներում […]

Վ. Կոստիկով. «Համաշխարհային աջակցությունը Ելցինին հաստատում է նրա իրավացիությունը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 23 մարտի, 1993թ., երեքշաբթի Դաշնակցային Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Վյաչեսլավ Կոստիկովը հայտարարեց, թե Բորիս Ելցինի դիմումից հետո անցած երկու օրերը թույլ են տալիս եզրակացնել դրա նշանակության և ազդեցության մասին: Մամուլի քարտուղարի հայտարարության մեջ ասվում է, թե բնակչությունն ըմբռնումով է ընդունել ճգնաժամից դուրս գալու նախագահի առաջարկությունները: Աշխատավորական կոլեկտիվները համերաշխություն են հայտնել կառավարությանը և նախագահին, ինչն […]

Ռուցկոյ. Փրկության ելք կա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 23 մարտի, 1993թ., երեքշաբթի Հասարակության ճգնաժամի և ՌԴ իշխանությունների դիմակայության հաղթահարման համար սահմանադրական հնարավորություններ կան,— գտնում է Ռուսաստանի փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյը երկուշաբթի օրը Մոսկվայում տարածած հայտարարության մեջ: Դրանք են ազգային համաձայնությունը և բոլոր քաղաքական ուժերի ու իշխանության կառուցվածքների երկխոսությունը: Ըստ նրա, այսօր, ինչպես 1991-ի օգոստոսին, վճռվում է Ռուսաստանի ճակատագիրը: Քննադատելով Ելցինի ելույթը, Ռուցկոյը կոչ […]

Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի կայուն, ժողովրդավարական երկիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Ազգ», 23 մարտի, 1993թ., երեքշաբթի «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկը չի փորձի խախտել օրենքը և ճգնաժամը կհաղթահարվի փոխընդունելի լուծումներ որոնելու շնորհիվ: Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի կայուն, ժողովրդավարական երկիր: Կարծում ենք, որ դա համապատասխանում է նաև Ռուսաստանի ժողովուրդների ակնկալիքներին»,— երեկ հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը: «Իշխանության գործադիր […]

Ղարաբաղ. հունվար–մարտ ամիսներին 1300 սպանված ադրբեջանցի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 20 մարտի, 1993թ., թիվ 51(302) ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի տվյալներով, շարունակվում են դիրքային մարտերը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի մոտակայքում, Ստեփանակերտից հարղորդում է մեր սեփական թղթակից Վահրամ Աղաջանյանը: Երկու կողմից կան կորուստներ, որոնց թիվը ճշտվում է: Ղարաբաղի զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել մարտի 18-ին ազատագրված Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ և Գյուլաթաղ գյուղերը: Ինքնապաշտպանության շտաբից ստացված […]
Page 14 of 21« First...10«1213141516 » 20...Last »

Categories

Archives