March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Վ. Կոստիկով. «Համաշխարհային աջակցությունը Ելցինին հաստատում է նրա իրավացիությունը»

Վ. Կոստիկով. «Համաշխարհային աջակցությունը Ելցինին հաստատում է նրա իրավացիությունը»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 23 մարտի, 1993թ., երեքշաբթի

Դաշնակցային Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Վյաչեսլավ Կոստիկովը հայտարարեց, թե Բորիս Ելցինի դիմումից հետո անցած երկու օրերը թույլ են տալիս եզրակացնել դրա նշանակության և ազդեցության մասին:

Մամուլի քարտուղարի հայտարարության մեջ ասվում է, թե բնակչությունն ըմբռնումով է ընդունել ճգնաժամից դուրս գալու նախագահի առաջարկությունները: Աշխատավորական կոլեկտիվները համերաշխություն են հայտնել կառավարությանը և նախագահին, ինչն ապահովում է երկրի և տնտեսության բնականոն զարգացումը: Վ. Կոստիկովը նաև նշեց, թե Ելցինի հրամանագրի համաձայն, բանակն ամբողջությամբ ձեռնպահ է մնում քաղաքականությանը միջամտությունից: Չնայած ԳԽ որոշակի շրջանակների ձգտմանը՝ հակամարտության մեջ ներքաշել բանակին, այն հավատարիմ է օրենքին: Մամուլի քարտուղարը ուշադրություն հրավիրեց Սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինի «շտապողական և միակողմանի դիրքորոշման վրա», որը, նախքան դատարանը կքննարկի դիմումի և մյուս փաստաթղթերի օրինականությունը, շտապեց, հակառակ իրավական էթիկայի, գնահատական տալ դրանց: Այդպիսով նա «կասկածի տակ դրեց իր անկողմնակալությունը»,— նշեց Վ. Կոստիկովը: Նրա գնահատականներով, համաշխարհային լայն աջակցությունը Ելցինին ավելորդ անգամ հաստատում է նախագահի գործողությունների իրավականությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives