«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում վաճառվող թերթերի ու գրքերի կողքին հայտնվեց նոր ապրանք՝ Աշոտ Բլեյանի ընտիր երկերի ժողովածուն։ Կարելի էր ուշադրության չարժանացնել, եթե դրա կողքին չլիներ եւս մեկ հետաքրքրաշարժ առարկա։ Աշակերտական տետր էր, որի առաջին էջը կլոր կնիքով ազդարարում էր, թե կարող են ցուցակագրվել նրանք, ովքեր նվիրատվություն կանեն «Շաղիկ» հրատարակչությանը, […]