May 1, 2024

Մինիստրական կրիզիս

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Հորիզոն, 27 (14) ապրիլի, 1918թ., թիվ 79

Երեկ մինիստրական կրիզիսը լուծվեց։ Դաշնակցական մինիստրները բավարարություն ստանալով՝ հետ վերցրին իրենց հրաժարականը և մտան կառավարության մեջ։ Դաշնակցական մինիստրների հեռանալու պատճառը այն մի շարք չափազանց պատասխանատու քայլերն էին, որ Չխենկելին արել էր ինքնագլուխ, առանց ուրիշներին հայտնելու։ Այդ քայլերի հետևանքն եղան պատերազմական վերջին իրադարձությունները Կարսի շրջանում։

Դաշնակցական մինիստրները տեղեկանալով կատարված փաստերին՝ իրենց վրդովումն ու կտրուկ բողոքը հայտնեցին Չխենկելիի արարքների դեմ և հեռացան մինիստրությունից։

Այնուհետև կարելի եղավ ստեղծել այնպիսի դրություն, որ մինիստր-նախագահի անկախ գործողություններն այսուհետև անհնար դառնան։ Դաշնակցական մինիստրները վերադառնալով կառավարության մեջ՝ ստացան երաշխավորություն, որ այլևս թույլ չեն տրվի այնպիսի քայլեր, որոնք պատճառ դարձան մինիստրական կրիզիսի։ Մինիստրական կազմի մեջ գրեթե փոփոխություններ չկան, բացի այն, որ արտաքին գործերի մինիստրի օգնական նշանակված է ընկ. Մ. Հարությունյան (դաշնակցական) և զինվորական մինիստրի օգնական գեներալ Օդիշելիձեն արձակված է պաշտոնից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives