November 27, 2024

Category: Thematic

ԱԷԿ-ը քաղաքական լծակ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387) Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԽ բնության պահպանության եւ բնական պաշարների հարցերի հանձնաժողովի նախագահ Սամվել Շահինյանը, որը վերջերս է վերադարձել Ավստրիա եւ Իտալիա կատարած ուղեւորությունից։ – Ես ուղեւորության էի մեկ­նել սեփական նախաձեռնությամբ։ Վերջին շրջանում ատոմակայանի շուրջ բարձրացված հիստերիային, որոշ գիտնականների՝ ԱԷԿ-ը բա­ցելու վերաբերյալ «վայ» եզրակա­ցություններին անհրաժեշտ էր պա­տասխանել։ Ցավոք, դա […]

«Հայաստան» հիմնադրամը գործում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երեկ կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանի մամուլի ասուլիսը։ Ներկայացվեցին Հիմնադրամի աշխատանքների ընթացքն ու առաջին արդյունքները, մասնավորապես նշվեց, որ Հիմնադրամի տեղական հանձնախմբեր են ստեղծվել Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայի երեք՝ Փարիզ, Մարսել եւ Լիոն քաղաքներում, նախատեսվում է այդպիսիք ստեղծել ԱՄՆ–ում, Ավստրալիայում եւ Մերձավոր Արեւելքում։ Հիմնադրամի տնօրինուհին […]

Քրեական տեղեկատու

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Ըստ ՆԳՆ օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի, փետրվարի 3–4-ը հանրապետությունում արձանագրվել է 43 հանցագործություն, այդ թվում՝ ավազակային հարձակման 2, կողոպուտի 1, ավտոմեքենայի հափշտակման 7 դեպք։ Կատարվել է պետական-հասարակական ունեցվածքի 7, անձնական ունեցվածքի 6, բնակարանային 12 հանցագործություն։ Բացահայտվել է 37 հանցագործություն։

Արտակարգ վիճակում արտակարգ հնարավորություններ են պետք

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Հյուսիսային Օսիայի Ռոկի լեռնանցքում այս տարվա հունվարին ձնահոսքը մարդկային բազմաթիվ կյանքեր խլեց, այդ տվում եւ՝ մեր հայրենակիցների։ «Կառավարությունը պետք է իր պաշտպանության տակ վերցնի նաեւ կոմերցիոն կառույցները»,– այդ կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունում կայացած մամլո ասուլիսում ասաց վարչության պետ Ստեփան Բադալյանը։ Նա կարեւորեց մեր հանրապետությանը դրսից կենսական անհրաժեշտության […]

Բռնարարքները կանխելու պահանջով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Գորիսի փետրվարյան իրադարձությունները օրինականորեն ընտրված իշխանությանը բռնի ուժով տապալելու փորձ էր։ 1991թ. փետրվարին Հոկտեմբերյանի քաղխորհրդի գրավման, այնահետեւ Արմավիրի շրջխորհրդի դեմ կատարված հակաիրավական գործողությունների, Աշտարակի շրջխորհրդի նախագահի սպանության օրգանական շարունակությանն է սա։ Գորիսի քաղխորհրդի նախագահ Սամվել Հարությունյանի դեմ կատարված բռնաթյունը ահաբեկչություն էր՝ ուղղված ՀՅԴ անդամի դեմ։ Հայ Յեղափոխական Դաշնակցության Արմավիրի […]

Ես մնում եմ Ռուսաստանի քաղաքացի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Հայտարարեց Հայաստանի նախագահի նոր խորհրդականը ՀՀ նախագահի արտաքին տնտեսական կապերի գծով խորհրդական Արտյոմ Աթալյանցը հայտարարեց նաեւ, որ «գիտի Հայաստանի համար փող սարքելու ձեւը»։ Բայց նախ՝ ծանոթանանք, որովհետեւ խորհրդականների պարագայում անձի հանգամանքը, ինչպես առիթներ ենք ունեցել համոզվելու, դեր է խաղում, եւ՝ կարեւոր դեր։ Արտյոմ Աթալյանցը արմատներով Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի […]

«Պարոն Արարքցյան, ճիշտ չեք ասում»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) «Հայաստանի Հանրապետություն» թերթի երեկվա համարում ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը խորհրդարանի բարեփոխումների հարցը տապալելու բացահայտ մեղադրանք էր ներկայացրել ՀՅԴ եւ ԱԺՄ խմբակցություններին։ «Երկրի» խնդրանքով այդ գնահատականը մեկնաբանում է ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը. – Բաբկեն Արարքցյանը հերթական կեղծիքն է թույլ տվել, ինչը, ցավոք, արդեն սովորության է վերածվում։ […]

Խորհրդարանը կաշխատի հին օրենքներով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Երկօրյա բոյկոտից հետո ընդդիմությունը վերջապես հասավ այն բանին, որ խորհրդարանը կրկին անդրադառնա Գերագույն խորհրդի բարեփոխությունների հարցի քննարկմանը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական 4 խմբակցություններ՝ ՀՌԱԿ, ՀՅԴ, ԱԺՄ եւ ԱԺԴԿ, չէին մասնակցում խորհրդակցություններին, պահանջելով ապահովել պատգամավորների երկու երրորդի ներկայությունը)։ 146 պատգամավորներ, որոնց մի մասը հետեւողականորեն խոչընդոտում էր հարցը եռօրյա նիստի օրակարգ մտցնելուն, […]

Ազատամարտիկները վերահսկում են ազատագրված տարածքները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Հրթիռակոծվել է Տավուշը ՀՀ պաշտպանության լրատվական կենտրոնի պետ Ա.Դուլյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ օրվա ընթացքում Արցախի պատերազմական գոտում էական փոփոխություններ չեն եղել։ Միայն Վաղուհաս եւ Կուսապատ գյուղերի շրջակայքում հակամարտող կողմերը մղել են դիրքային մարտեր։ Տուժածներ չկան։ Լեռնային Ղարարաղի ինքնապաշտպանական բանակի մարտիկները վստահությամբ վերահսկում են ազատագրված տարածքները։ ԼՂՀ մյուս թեժ […]

Վրաստանում կյանքը թանկանում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) Վրաստանում բարձրացվել են ժողովրդական սպառման ապրանքների ու սննդամթերքի գները։ Աճել է նաեւ էլեկտրաէներգիայի ու կոմունալ-կենցաղային ծառայությունների վարձը, բարձրացվել են մի շարք այլ մուծումների տարիֆները։ Թբիլիսիի քաղաքապետարանից «Սնարքի» թղթակցին հայտնել են նաեւ, որ միաժամանակ գրեթե կրկնակի բարձրացվել է նվազագույն աշխատավարձը, որն այժմ կազմում է 2300 ռուբլի։
Page 7 of 27« First...«56789 » 1020...Last »

Categories

Archives