«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ. Ադրբեջանի այն պատկերը, որ գծում է «Քրիսչըն Սայընս Մոնիթըր» հայտնի թերթը, հենվելով թուրք պաշտոնակատարների վրա, նորություն չէ մեր ընթերցողների համար: Այդ երկրում կատարված վերջին իրադարձությունները մենք ներկայացրել ենք հաջորդաբար: Հետաքրքրական է այն իրականության ընդունումը, ինչ վերաբերում է շրջանի կացությանն ու ուժերի հարաբերակցությանը, որ արևմուտքցիները, առաջնորդվելով իրենց ստերեոտիպերով, նախկինում մերժում էին […]