January 10, 2025

Category: Media

Հայկական կառավարությունը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 9 հունիսի, 1918թ., թիվ 108 Հունիսի 7-ին, ուրբաթ երեկոյան, Ազգային խորհուրդը իր նիստում որոշել է, հակառակ Հայ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների կարծիքի, հանձնել հայկական կառավարության կազմումը Դաշնակցության լիդեր Հ. Քաջազնունուն: Այդ որոշումը կայացել է դաշնակցականների, էսդեկների (սոցիալ-դեմոկրատներ) և էսէռների ձայներով: Հայ Ժողովրդական կուսակցությունը ձեռնպահ է մնացել, գտնելով, որ ներկա րոպեում հայ ժողովրդի և Հայաստանի բարօրությունը […]

Բաքվի անկումը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 17 սեպտեմբերի, 1918թ., երեքշաբթի, թիվ 187 Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի տեղեկատվական բյուրոյից Սեպտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 3-ին, սկսվեց Ադրբեջանի զորքերի հարձակումը Բաքվի վրա, իսկ սեպտեմբերի 15-ի առավոտյան, Ադրբեջանի հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Մ.Յ Ջաֆարովը Ադրբեջանի հանրապետության մինիստրների խորհրդի նախագահ պ. Խան-Խոյսկիից ստացավ հետևյալ հեռագիրը Գանձակ քաղաքից. «Սեպտ. 15-ի ժամը 9-ին մեր զորքերը գրավեցին Բաքու քաղաքը: Խնդրում […]

Հրաման. Հայկական պահեստի պեխոտի բրիգադայի, N 88

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183 Հրաման. Հայկական պահեստի պեխոտի բրիգադայի, N 88 Բոլոր օֆիցերները և զինվորները հայկական կորպուսի և առանձին օտրյադի, նույնպես բոլոր զինվորականները, որոնք գտնվում են բրիգադայի ժամանակավոր պահեստում, զանազան պատճառներից ստիպված գտնվելով իրենց զորամասերից դուրս, ուղարկվելու են Երևան՝ իրենց զորամասերը ուղևորվելու համար՝ սեպտ. 25-ին, 1918թ.: Էշելոնի պետ է նշանակվում փոխգնդապետ Մելիք Շահնազարյանը: […]

Սպանական ջերմ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183 Թիֆլիսում համարյա տուն չկա, որի անդամներից որևէ մեկը հիվանդացած չլինի սպանական նոր հիվանդությամբ: Դեղատները լիքն են դեղատոմսերի ահագին քանակությամբ: Նույնիսկ շատ անգամ երեկոները դեղատները հրաժարվում են ընդունել նոր դեղատոմսեր՝ դեղեր պատրաստելու համար: Դեղերի գները օրեցօր բարձրանում են Թիֆլիսում:

Ա. Ջամալյանը Աբդուլ Քերիմ փաշայի մոտ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183 Վրաստանի Հայ Ազգային խորհրդի տեղեկատու բյուրոն հայտնում է. Երեկ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Ա. Ջամալյանը իր քարտուղարի ուղեկցությամբ պատասխան այցելությամբ եղավ օսմանյան կառավարության ներկայացուցիչ Աբդուլ Քերիմ փաշայի մոտ: Ունկնդրության ժամանակ խոսակցությունը վերաբերեց փախստականներին իրենց տեղերը վերադարձնելուն: Աբդուլ Քերիմ փաշան այդ առիթով հայտնեց, թե նա խորապես գիտակցում է, թե […]

Զրույց պարոն Ֆրանկենշտայնի հետ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 6 սեպտեմբերի, 1918թ., ուրբաթ, թիվ 178 Իր ճանապարհորդության մասին պարոն Ֆրանկենշտայնը հաղորդեց հետևյալ տեղեկությունները: Խալիլ փաշայի և հայկական կառավարության ցանկության համաձայն՝ գեն. Կրեսսը և ես ուղեկցեցինք Խալիլ փաշային դեպի Երևան: Ընդունելությունը լավ էր: Եղան փոխադարձ այցելություններ: Ի պատիվ պատվիրակության՝ հայկական կառավարությունը ճաշկերույթ տվեց, որտեղ, իմիջիայլոց, Խալիլ փաշան ասաց հետևյալ խոսքերը. «Ես պատրաստ եմ կատարել […]

Բաքվում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 5 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 177 I Բանակցություններ ռադիոյով Թիֆլիսի և Բաքվի միջև Բաքու, 1 սեպտ. «Դաշնակցություն» կուսակցության կենտրոնական կոմիտեին Վրաստանի կառավարությունը հաղորդում է, թե Բաքվում ճնշվում են Վրաստանի Հանրապետության քաղաքացիք: «Դաշնակցության» կենտրոնական կոմիտեն Վրաստանում խնդրում է ընկերներից ձեռք առնել լուրջ միջոցներ գործադիր կոմիտեի միջոցով, ուր մտնում են նաև մեր ներկայացուցիչները, վասնզի հակառակ դեպքում […]

Հիմարություն

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 5 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 177 Ալեքսանդր Շիրվանզադե Թիֆլիսը ցնորվել է: Այն քաղաքը, ուր կյանքն այնքան հանգիստ էր, այնքան խաղաղ և այնքան տաղտկալի, դարձել է տոնավաճառանոց: Փոքրիկ գավառական քաղաքը ընդունել է մի տեսակ մայրաքաղաքի կերպարանք: Ոչ իր ներքինով, այլ իր արտաքինով: Ոչ իր համալսարաններով, թատրոններով, գրական, քաղաքական, գեղարվեստական ակումբներով, այլ իր ճաշարաններով, թեյատներով, կինեմոներով, […]

Հին գործելակերպ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Զանգ, 23 հոկտեմբերի, 1918թ., թիվ 64 Երևան, 23 հոկտեմբերի Խմբագրական Հայ Ժողովրդական կուսակցության լեզուն էլ է բացվել: Նա իր օրգանների մեջ ոչ միայն սկսել է իր երևակայական «ճյուղերի» և «Հայաստանի կոմիտեների» մասին խոսել, այլև իրեն նկատելի ուժ համարելով՝ սպառնացողի համարձակություն է ստանձնել: Եվ այն էլ գիտե՞ք ում անունից.— հայ ժողովրդի: Կադետը՝ ժողովրդականի փոխելով, «Մշակն» էլ՝ […]

Հայաստանի խորհրդարան

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Զանգ, 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63 (Ամսական համառոտ տեսություն) II Հարցումներ ու հարցապնդումներ.— Օրինագծերից հետո, կարելի է ասել, Խորհրդարանի զբաղմունքների շարքում ամենամեծ տեղը բռնում են հարցումներն ու հարցապնդումները, և բավական ժամանակ խլում նրանից: Եվ որովհետև նրանք, մտնելով սովորական նիստերի օրակարգերի մեջ, կրկնակի վնաս էին տալիս գործին — առաջին՝ ծանրացնում էին նիստերի աշխատանքները և երկրորդ՝ սովորաբար […]
Page 25 of 203« First...1020«2324252627 » 304050...Last »

Categories

Archives