January 6, 2025

Category: Media

Անգլիացիները Բաքվում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 Այս օրերս թերթերում երևացած այն տեղեկությունները, թե անգլիացիները եկել են Բաքու, հաստատվում է մի մասնավոր նամակով, որ գրել է Թիֆլիսի քաղաքային վարչության նախկին անդամ Միք. Աթաբեկյանը: Բացի այդ Էնզելիի վրայով անգլիական զորքերի Բաքու գալը հաստատում են և երկու մեքենավար, որոնք դուրս են եկել մի քանի օր առաջ:

Բաքվի ուղղությամբ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 ԹԻՖԼԻՍ, 17 հունիսի.— Ստացված ստույգ տեղեկությունների համաձայն, Սալօղլի կայարանի մոտից մինչև Լեաքի կայարանը երկաթուղագիծը գրավված է թուրքերից: Անդրկովկասյան Հեռագրական գործակալությունը ուղարկեց Բաքվի կողմը հատուկ թղթակից, որ անկարող եղավ անցնել Լյաքի կայարանից այն կողմը և այդտեղից հաղորդում է հետևյալ տեղեկությունները. Սագիրի կայարանի և Կերար կիսակայարանի միջև, Բաքվից եկած խորհուրդների զորքերը […]

Գանձակի հայ ազգաբնակության զինաթափումը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 (Անդրկովկասի Հեռագրական Գործակալություն) ԹԻՖԼԻՍ, 18 հունիսի.— Անդրկովկասի Հեռագրական գործակալության հատուկ թղթակիցը Բաքվի ճանապարհից հայտնում է. Հունիսի 14-ին Գանձակում շարունակվեց հայ ազգաբնակության զինաթափությունը քաղաքի երկու մասերում տեղավորված թուրք զորքերի ձեռքով: Հայերը, Նուրի փաշայի առաջարկությամբ, հանձնում էին զենքերը իրենց ազգային կոմիտեին կից գտնվող առանձին մասնաժողովին, որը իր հերթին զենքը հանձնում էր […]

Վրաստանի և Հայաստանի սահմանաբաժանումը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 18 հունիսի, 1918թ., թիվ 114 Երեքշաբթի, հունիսի 12-ին, կայացավ հայ և վրաց կառավարությունների ներկայացուցիչների նիստը՝ սահմաններ որոշելու խնդրի շուրջը: Հայ կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ երկու հանրապետությունների միջև կայացած նախնական համաձայնության հիման վրա, սահմանները պիտի որոշվեն էթնիկական (ազգաբնակչական) սկզբունքով, և այն շրջանները, որոնք գրեթե ամբողջապես բնակված են հայերով, պետք է անցնեն Հայաստանին: Վրաց հանրապետության ներկայացուցիչները […]

Բորչալուի գավառում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 16 հունիսի, 1918թ., թիվ 113 Հաստատ տեղեկություններ են ստացվել, որ վրաց-գերմանական զորքերը Աշաղա-Սարալ կայարանը գրավելուց հետո առաջ են խաղացել դեպի Շուլավեր: Նրանք եռանդով մաքրել են Շուլավերը և շրջակայքը թուրքական բանդաներից և հաստատվել ավանում: Մինչ այդ՝ Շուլավերում գտնվող օսմանցի փաշան իր թիկնապահներով անհայտացել է հանկարծ: Հունիսի 14-ին մեր զորամասի գրոհի առաջ թաթարական բանդաները նահանջեցին Սադախլոյից և […]

Հայկական կառավարության խնդիրը (խմբագրական)

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Հորիզոն, 28 հունիսի, 1918թ., թիվ 126 Թիֆլիս, 28 հունիսի Շաբաթներ են անցել այն օրից, երբ Հայոց Ազգային խորհուրդը հանձնարարեց Ռ. Քաջազնունուն կազմել կաբինետ, և սակայն մինչև օրս էլ այդ կաբինետը դեռ կազմված չէ վերջնականապես: Պատճառը շատ պարզ է այս անգամ — դա այն անորակելի սաբոտաժն է, որ ընձեռեցին հայկական իրականության մեջ գոյություն ունեցող կուսակցությունները: Նրանք […]

Բանաձև ներկա մոմենտի մասին

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Հորիզոն, 15 հունիսի, 1918թ., թիվ 115 Թիֆլիսում ապրող դաշնակցական ընկերների հունիսի 12-ի ընդհանուր ժողովը, լսելով ընկ. Խ. Կարճիկյանի զեկուցումը ներկա անցուդարձի շուրջը և քննության առնելով անկախ Հայաստանի կառավարության կազմակերպման խնդիրը, դուրս բերեց հետևյալ բանաձևը: «Հ.Յ. Դաշնակցությունը տարիներ շարունակ տարել է աշխատավորության դատը, որը և իր աշխատանքի դիմաց ստացել է հայ ժողովրդի քվեների խոշորագույն մասը՝ թե […]

Հայկական կաբինետի հարցը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Հորիզոն, 13 հունիսի, 1918թ., թիվ 114 Հայոց Ազգային խորհուրդը, ուր դաշնակցական անդամները մեծամասնություն են կազմում, բոլոր ձայներով՝ ընդդեմ երկուսի (Հայ Ժողովրդական կուսակցության անդամների), հանձնարարել է Հ. Քաջազնունուն կազմել Հայաստանի Հանրապետության կաբինետը: Այս առթիվ, ինչպես հայտնի է, Հայ Ժողովրդական կուսակցությունը մի տենդային աշխատանք է սկսել մամուլի, ժողովների և ագիտացիայի թույլատրելի և անթույլատրելի միջոցներով խոչընդոտներ կանգնելու Ազգային […]

Բողոքի ժողով

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 Կիրակի, հունիսի 16-ին, Հայկական ժողովարանի շենքում կայացավ լոռեցի և ղազախեցի հայերի ժողովը՝ Հովհաննես Արղությանի նախագահությամբ: Երկար վիճաբանություններից հետո բանաձև ընդունվեց այն մտքով, որ Հայոց Ազգային խորհուրդը կտրուկ բողոք հայտնի վրաց կառավարությանը՝ Լոռու և Ղազախի զուտ հայաբնակ շրջանները, հակառակ «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքի, որի ռահվիրաները հանդիսանում են այդ կառավարության ղեկավարները, կամենում […]

Հայկական Հանրապետության կաբինետը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
«Մշակ», 11 հունիսի, 1918թ., թիվ 109 Հակառակ բոլոր ակնկալությունների Հայոց Ազգային խորհուրդը իր դաշնակցական մեծամասնությամբ (դժբախտաբար, անկուսակցական Ստ. Մամիկոնյանը և Տ. Բեկզադյանը հարում են միշտ դաշնակցականներին) որոշել է հայկական կաբինետի կազմումը և ղեկավարությունը հանձնել Դաշնակցության ի դեմս Հ. Քաջազնունու: Վերջինս առաջարկել է Հայ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներ Մ. Պապաջանյանին՝ զինվորական վարչությունը, իսկ Ս. Հարությունյանին՝ արդարադատության վարչությունը: […]
Page 24 of 203« First...1020«2223242526 » 304050...Last »

Categories

Archives