March 28, 2024

Category: Media

Հայաստանի Խորհրդարանի բացումը (խմբագրական)

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Զանգ», 4 օգոստոսի, 1918թ., թիվ 42 Օգոստոսի 1-ը հայոց պատմության մեջ նոր դարագլուխ է կազմելու: Այդ օրը, դարերի երկար ընդմիջումից հետո, հայ ժողովրդին նորից վիճակվում է դարբնողը լինել իր պետական կյանքի: Երևան քաղաքը այդ օրը արժանանում է Հայաստանի խորհրդարանի բացման մեծ պատվին: Նորմալ ու խաղաղ պայմաններում բնական է, որ հայ ժողովրդի ամենանվիրական օրը կլիներ օգոստոսի […]

Հայկական պառլամենտի բացումը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 11 օգոստոսի, 1918թ., թիվ 158 Հայկական հանրապետության պառլամենտի բացման առիթով «Кавказское Слово» թերթը առաջնորդող հոդվածի մեջ ասում է. «Հայ ժողովրդի կյանքում օգոստոսի 1-ի օրը կմնա իբրև ամենանշանավոր օրերից մեկը: Այդ օրը Երևանում տեղի ունեցավ հայ հանրապետության պառլամենտի բացման՝ ըստ պարագաների համեստ, սակայն ըստ իր նշանակության մեծ հանդեսը: Այդ փաստի մասին, հարկավ, ռադիոհեռագիրներ չեն ուղարկելու […]

Զորահանդես

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157 Հայաստանի Խորհրդի բացման առթիվ օգոստոսի 1-ին տեղի ունեցավ զորահանդես: Զորքը զինվորական կարգով երկշարք կանգնած էր քաղաքային ակումբի շենքի առջև, ուր բացվում էր Խորհրդի ա. նիստը: Նիստի փակումից հետո գեն. Նազարբեկյանը, Խորհրդի նախագահ Քաջազնունու, գերման, թուրք ու ավստրիացի զինվորական ներկայացուցիչների և այլոց հետ ընդունեց զորահանդեսը: Այնուհետև զինվորական երաժշտախմբերի նվագով ու […]

Հայոց Ազգային խորհրդի փոխնախագահ Ա. Սահակյանի ճառը Հայաստանի խորհրդարանի բացման մասին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157 Քաղաքացիներ, պատգամավորներ Հայաստանի Խորհրդի: Գերագույն Հայոց Ազգային խորհրդի կողմից ես պատիվ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհրդի և հայտարարել, որ այսուհետև սա է միակ լիազոր մարմինը՝ ամփոփող իր մեջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը: Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ […]

Հայաստանի պառլամենտի առաջին նիստը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157 Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի պարլամենտի առաջին հանդիսավոր նիստը՝ Երևանի քաղաքային ակումբի թատերասրահում: Այդ առթիվ քաղաքը տոնական կերպարանք էր ընդունել. հետաքրքրվողների հսկայական բազմությունը շրջում էր փողոցներում, զորքը զինվորական կարգով կանգնած էր ակումբի շենքի առաջ, որի մուտքի վրա ու ճակատին ծածանվում էր Հայաստանի Հանրապետության դրոշակը: Նիստին ներկա էր կառավարությունը՝ գլխավորությամբ […]

Հայաստանի Խորհրդի պատգամավորների ցուցակը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Զանգ», 4 օգոստոսի 1918 թ., № 42 1 օգոստոսի 1918 թ. Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 1. Ավետիս Ահարոնյան, 2. Սիրական Տիգրանյան, 3. Սմբատ Խաչատրյան, 4. Ավետիք Սահակյան, 5. Արտաշես Բաբալյան, 6. Սահակ Թորոսյան, 7. Հայկ Սարգսյան, 8. Ռուբեն Տեր-Մինասյան, 9. Բժիշկ Հովհաննես Տեր-Միքայելյան, 10. Բժիշկ Արշակ Ղազարյան, 11.Դրո, 12. Հովակիմ Բուդաղյան, 13. Եփրեմ Սարգսյան, 14. Տիգրան […]

Հայոց Ազգային խորհուրդը հայտարարում է

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 13 հունիսի, 1918թ., թիվ 111 Երեկ, ամսի 14-ին Կովկասյան նորակազմ պետությունները հրավեր ստացան հաշտարար պատվիրակներ ուղարկել Կ.Պոլիս՝ բանակցելու բարեկամական դաշինք կնքելու համար Թուրքիայի դաշնակից կենտրոնական պետությունների — Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Բուլղարիայի հետ, որոնց ներկայացուցիչներն արդեն հասել են Պոլիս: Այս հրավերը ստորագրել է Բաթումի թուրքական հաշտարար պատվիրակության գլխավոր Խալիլ բեյը: Հայոց Ազգային խորհուրդ

Գանձակում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 12 հունիսի, 1918թ., թիվ 110 Գանձակից եկած մեկը հայտնում է իր տպավորությունները այնտեղի իրադարձությանց մասին: Օսմանցիասիրական տրամադրությունը առ այժմ այնտեղ չի հանգել: Քաղաքի իշխանությունը կենտրոնացած է օսմանցիների ձեռքին, որոնք նշանակել են իրենց ոստիկանապետին (քուրդ օֆիցերի) և ամեն տեղ կարգել են պահակներ ասկյարների: Խոսքի ազատությունը վերացած է: Մի այգեպան Նուրի փաշայի անձնավորության մասին կասկած հայտնեց, […]

Հայկական պատգամավորությունը Նուրի փաշայի մոտ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 11 հունիսի, 1918թ., թիվ 109 «К. Слово»-ի թղթակիցը Գանձակից գրում է. Մայիսի 30-ին Նուրի փաշայի հրավերով նրա մոտ եղավ հայկական մի պատգամավորություն, բաղկացած երդվ. հավ. Պ. Խոջայանից, Հ. Մելիք-Բեգլարյանից, Լ. Մնացականյանից, Գ. Մելքոնյանից և ուրիշներից: Պատգամավորներից մեկի ասելով, Նուրի փաշան պատգամավորությանը ընդունեց սիրալիր կերպով ու գործեց նրանց վրա բավական հաճելի տպավորություն: Զրույցը տեղի ուներ […]

Գանձակում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 5 հունիսի, 1918թ., թիվ 104 Մայիսի 29-ին մի քանի ժամ հայ և մուսուլման թաղերի միջև տեղի ուներ հրաձգություն: Երեկոյան դեմ հրաձգությունը դադարեց: Դրա պատճառը պարզելու համար հայկական թաղը գնացին ավտոմոբիլով Նազիմ փաշան և Նուրի փաշան: Մայիսի 30-ին Նուրի փաշայի հրամանով մուսուլմանական կորպուսի մի բատարեա ուղարկվեց Եվլախ՝ Աղդամ գնալու համար. նա իր հետ տարավ 4 […]
Page 22 of 203« First...10«2021222324 » 304050...Last »

Categories

Archives