September 17, 2024

Category: Media

Կովկասի զորքերի գլխավոր հրամանատարի հրամանագիրը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 16 նոյեմբերի, 1917թ., թիվ 245 Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար գեներալ Պրժևալսկին հրատարակել է հետևյալը կովկասյան զորաբանակին. «Ընկեր զինվորներ և օֆիցերներ. Վերջին ժամանակների դեպքերը շատ ծանր ազդեցին պետական կյանքի շատ կողմերի վրա: Իշխանության ճգնաժամը և քաղաքացիական պատերազմը, որ բռնկվեց բոլշևիկների Պետրոգրադում,Մոսկվայում հարուցած ապստամբությունից հետո, կտրեց դրանց մնացյալ Ռուսաստանից: Լենինի առաջարկած անջատ հաշտությունը առաջ բերեց ամերիկական […]

Հայ Ժողովրդական կուսակցության բողոքը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 15 նոյեմբերի, 1917թ., թիվ 244 Հայ Ժողովրդական կուսակցությունը հետևյալ բողոքն է ներկայացրել Երկրայի Կենտրոնի նախագահ Ե. Պ. Գեգեչկորիին՝ Կովկասում իշխանություն կազմակերպելու առիթով. «Անդրկովկասը ժամանակավորապես կառավարելու համար ենթադրվում է կազմակերպել հեղինակավոր իշխանություն, որը կարողանար վայելել ազգաբնակության համակրությունն ու աջակցությունը: Մինչդեռ ապահովության կոմիտեն, նախագծելով կազմակերպել այդ իշխանությունը, հարկավոր գտավ վերապահել նրան սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչներին և չորս […]

Ամերիկայի սպառնալիքը Ռուսաստանին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 15 նոյեմբերի, 1917թ., թիվ 244 Երեկվա մեր հաղորդած լուրի մանրամասնությունը ամփոփված է հետևյալ հրամանագրի մեջ, որ գեներալ-մայոր Սկալոնը ուղղել է ռուսական բոլոր կորպուսների, դիվիզիաների և գնդերի կոմիտեներին, նոյեմբերի 12-ին. «Գերագույն զորահրամանատարը ստացել է հետևյալ հաղորդագրությունը Վաշինգտոնից. Ամերիկյան կառավարությունը հայտնում է, որ ռազմամթերքի և ուտեստի ոչ մի առաքում Ռուսաստան այլևս տեղի չի ունենա, մինչև որ […]

Կատարեցեք ձեր պարտքը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Այսօր, նոյեմբերի 14-ին, ցերեկվա ժամը 2-ին քաղաքներում վերջանում են ընտրությունները: Առաջին երկու օրը բավականին սառը վերաբերմունք էր նկատվում հայ ազգաբնակության կողմից: Արձանագրելով այդ փաստը՝ մենք կոչ ենք անում նրանց, ովքեր չեն կատարել իրենց քաղաքացիական պարտքը, շտապեն կատարելու: Ռուս և վրացի ազգաբնակչությունը, մանավանդ կանայք օրինակելի պարտաճանաչություն էին ցույց տալիս, և […]

Իշխանության կազմակերպումը Կովկասում

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Թիֆլիսում, նոյեմբերի 11-ի առ. ժամը 11-ին Ժողովրդական տանը տեղի ունեցավ հասարակական ապահովության կոմիտեի և երկրային կենտրոնի հրավիրած ժողովը՝ խորհրդակցելու Կովկասում իշխանություն ստեղծելու մասին։ Ժողովին մասնակցում էին Անդրկովկասյան Հատուկ Կոմիտեի, հասարակական ապահովության կոմիտեի, զինվորական և երկրային կենտրոնների, կովկասյան զորքի երկրային խորհրդի բանվորական և զինվորական Թիֆլիսի գործադիր կոմիտեի, Թիֆլիսի քաղաքական դումայի, […]

Դաշնակից պետությունների ուլտիմատումը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Նորին գերազանցություն՝ Ռուսական զորքերի գերագույն հրամանատար գեներալ Դուխոնինին, Մոգիլև, 10-23 նոյեմբերի 1917թ. Ձերդ գերազանցություն։ Ներքոստորագրյալներս, ռուսական գերագույն զորահրամանատարության մոտ պատվիրակյալ պատերազմական միսիաների պետերը, գործելով համաձայն իրենց կառավարություններից  ստացած հրահանգների, Պետրոգրադի իրենց լիազոր դեսպանների միջոցով, պատիվ ունեն հայտնել ամենաբուռն բողոք ռուսական գերագույն զորահրամանատարության առաջ՝ 1914թ. սեպտեմբերի 23-25-ին համաձայնության պետությունների միջև […]

Ողջունում ենք հիմնադիր ժողովի ընտրությունները

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 12 նոյեմբերի, 1917թ., թիվ 242 Այսօր Թիֆլիսում և շատ տեղերում սկսվում են Հիմնադիր Ժողովի պատգամավորների ընտրությունները։ Այսօր Ռուսաստանի ազգաբնակությունը կոչվում է արտահայտել իր կամքը՝ մի նոր ռեժիմ սահմանելու համար, մի նոր ռեժիմ, որ կարողանա տալ ժողովրդին ազատություն, լույս ու հող, որ կարողանա սահմանել սոցիալական նոր, արդար կարգեր, որ վերածնության կանչե ժողովրդի լայն աշխատավոր խավերը […]

Եթե դուք ուզում եք՝

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 10 նոյեմբերի, 1917թ., թիվ 240 Որ Հիմնադիր ժողովում լսելի լինի ամբողջ հայ ազգի ձայնը, առանց դասակարգային խտրության, և նրա շահերը պաշտպանվեն, Որ հայ ժողովրդի համար մեր ներկայացուցիչները այնտեղ պահանջեն ազգային տերիտորիալ և կուլտուրական ավտոնոմիա՝ Ռուսաստանի դեմոկրատիական հանրապետության մեջ, Որ նրանք պահանջեն՝ բանվորների համար ութժամյա աշխատանքի օր, աշխատող գյուղացիության համար՝ հող և բոլոր քաղաքացիների համար՝ […]

Մի թերանաք կատարել ձեր քաղաքացիական պարտքը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 10 նոյեմբերի, 1917թ., թիվ 240 Ընտրողական ձայնի իրավունք ունեցող ամեն մի անհատ, եթե մտած է արդեն ցուցակի մեջ, ստանալու է ընտրողական վկայաթուղթ ընտրությանը մասնակցելու համար։ Այդ վկայաթղթի մեջ գրված է ընտրողի անունը, հորանունը և ազգանունը։ Այնտեղ ասված է նույնպես, թե որ ընտրողական մասը պետք է գնալ թեկնածուների ցուցակը քվեատուփ ձգելու։ Ուրեմն վկայաթուղթը անվանական է […]

Զգուշացեք խաբեբայություններից

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 7 նոյեմբերի, 1917թ., թիվ 237 …Առաջիկա ընտրության ժամանակ՝ ծրարները տները չեն ուղարկվելու, ինչպես եղավ քաղաքային ընտրությունների ժամանակ, այլ ընտրողները ծրարն ստանալու են հենց ընտրության համար նշանակված շինության մեջ, որտեղ ոչ մի ագիտացիա կամ միջամտություն թույլ չի տրվում։ Ուրեմն կարելի է հուսալ, որ ապօրինի ծրարների միջոցով զեղծումներ կատարելու առաջն առնված է այս անգամ։ Բայց կան […]
Page 201 of 203« First...170180190«199200201202203 »

Categories

Archives