March 29, 2024

Ամերիկայի սպառնալիքը Ռուսաստանին

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0

Մշակ, 15 նոյեմբերի, 1917թ., թիվ 244

Երեկվա մեր հաղորդած լուրի մանրամասնությունը ամփոփված է հետևյալ հրամանագրի մեջ, որ գեներալ-մայոր Սկալոնը ուղղել է ռուսական բոլոր կորպուսների, դիվիզիաների և գնդերի կոմիտեներին, նոյեմբերի 12-ին.

«Գերագույն զորահրամանատարը ստացել է հետևյալ հաղորդագրությունը Վաշինգտոնից.

Ամերիկյան կառավարությունը հայտնում է, որ ռազմամթերքի և ուտեստի ոչ մի առաքում Ռուսաստան այլևս տեղի չի ունենա, մինչև որ չորոշվի այդ երկրի դրությունը:

Կառավարությունը՝ առաջ քան թույլ կտա ամերիկական արտադրությունների արտահանությունը, ցանկանում է իմանալ, թե ում ձեռքը կընկնեն նրանք Ռուսաստանում: Արտահանությունը Ռուսաստան կնորոգվի միայն այն ժամանակ, երբ կազմվի կայուն կառավարություն, որին Միացյալ պետությունները կարողանան ճանաչել. Բայց եթե բոլշևիկները մնան իշխանության գլուխ և իրագործեն իրենց ծրագիրը՝ կնքել հաշտություն Գերմանիայի հետ, արտահանության ներկա արգելքը ուժի մեջ կմնա: Ռուսական Ժամանակավոր կառավարության բացված է կրեդիտ 325000000 դոլլար, որից 191000000-ը արդեն հատկացված է և այդ գումարը մեծ մասը ծախսված է ուտեստների գնման վրա և պատրաստ է նավերի վրա բարձվելու, բայց այն նավերը, որ Ամերիկան հատկացրել է այդ մթերքները տանելու Ռուսաստան, հրաման չեն ստանա նավարկելու և իրանց նավահանգիստներից դուրս գալու և նրանց ածուխ չի տրվի»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives