June 3, 2020

Category: Armenian media

Հայկական հարցի վճռական փուլը

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
«Ժողովուրդ», 15 հունվարի, 1920թ., թիվ 5Երևան, 15 հունվարի Հեռագիրները հաղորդեցին, որ Լոնդոնից Փարիզ են վերադարձել անգլիական նշանավոր պետական գործիչները իտալական ներկայացուցիչների հետ միասին և որ նրանց վերադարձով հունվարի 10-ին մեծ շուքով վերսկսել են Փարիզի խաղաղարար կոնֆերանսի աշխատանքները։ Նույն հեռագիրները հաղորդում են, որ Լոնդոնի խորհրդակցության մեջ արդեն համաձայնություն է կայացել Ֆիումեի հարցի վերաբերմամբ և որ կոնֆերենցիան […]

Կոտորած Գողթանում

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4 Գորիսից Մելիք-Յոլչյանը արտաքին և ներքին գործոց նախարարներին հեռագրում է հետևյալը։ Ըստ լրացուցիչ և ճշտված տեղեկությունների Նախիջևանի և Օրդուբադի  թաթարները Ադրբեջանի և Տաճկական սպաների Խալիլ բեյի, Էդիփ բեյի և այլն ղեկավարությամբ ջարդից հետո բարբարոսաբար կոտորել են Ագուլիսի ամբողջ ազգաբնակությունը։ Ներքին Ագուլիսում կոտորած են 400, վերին Ագուլիսում 1000 մարդ։ Ազգաբնակությունը ամբողջությամբ […]

Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը ճանաչված

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4 Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում Լ. Եվանգուլյանը  հունվարի 12-ին հետևյալ հեռագիրն է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի մինիստրին և պառլամենտի նախագահին. «Մեծ բրիտանական կոմիսար Ուորդրոպը հաղորդեց պաշտոնապես Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որ լորդ Կերզոնը առաջարկեց Գերագույն խորհրդին ճանաչել փաստորեն Վրաստանը և Ադրբեջանը, լորդ Կերզոնի առաջարկությունը ընդունված է միաձայն Գերագույն խորհրդի բոլոր […]

Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը ճանաչված

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4 Թիֆլիսից ստացված պաշտոնական տեղեկությունների հիման վրա, դաշնակիցների Գերագույն խորհուրդը ճանաչել է Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը։ Սա մի խոշոր քաղաքական երևույթ է ոչ միայն Անդրկովկասյան մասշտաբով, այլև համաշխարհային պատմության ընթացքի տեսակետից։ Երկու փոքր ժողովուրդներ, ի հետևանք ռուսական հեղափոխության, ազատագրվելով օտարի լուծից, այժմ աշխարհի բախտը տնօրինողների կողմից ճանաչվում են անկախ և […]

Բոլշևիկյան վտանգը

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Ժողովուրդ, 11 հունվարի, 1920թ., թիվ 2Երևան, 11 հունվարի Կուբանում տեղի ունեցած շարժումների առթիվ, ժամանակին մենք արտահայտել ենք այն միտքը, որ Դենիկինյանների փորձը վերականգնել Ռուսաստանը անհաջողության պիտի մատնվի, որ ռուսական հարցը մտնում է իր զարգացման նոր փուլի մեջ, որովհետև Կամավորական բանակը ձգտում է տիրապետողի դեր տալ պատմության գիրկը անցնող կալվածատիրական դասակարգին, իսկ մյուս կողմից ցանկանալով ստեղծել […]

Անդրկովկասյան ֆեդերացիայի հարցը

  • by Archives.am
  • 3 Months ago
  • 0
Ժողովուրդ, 10 հունվարի, 1920թ., թիվ 1Երևան, 10 հունվարի Վրաստանի հանրապետության վարչապետ Ն. Ժորդանիան Թիֆլիսի բանվորական խորհրդում արտասանած իր ճառում և Ադրբեջանի ղեկավար «Մուսաֆաթ» կուսակցության վերջին համագումարը, շոշափելով Անդրկովկասյան հանրապետությունների փոխհարաբերությունների հարցը անհրաժեշտ գտան, որպես մի հերթական քաղաքական խնդիր, նրանց վերամիացումը կոնֆեդերացիայի հիմունքով։ Ամեն պետական-իրավական կամ միջազգային իրավական ակտ այն ժամանակ կարող է նպատակահարմար և տևողական […]

Յապոնի հուշերը

  • by Archives.am
  • 3 Months ago
  • 0
Յապոնի (Հովհաննես Պարոնյան) հուշերը«Հայրենիք», թիվ 8, 1941թ.։ Բոստոն Գրի առավ՝ Հակ. Տերունի Գորիս հասնելուցս մի քանի շաբաթ հետո Դրոն կանչեց ինձ իր մոտ ու ասաց, որ Զանգեզուրի Ազգային խորհրդի համաձայնությամբ կայացված որոշումով 1920-ի հունվարի սկզբներին պետք է հարձակում լինի թրքական Շուռնուխի-Էյվազլար շրջանի վրա՝ այդ շրջանի 28-ի չափ գյուղերին պարտադրելու համար, որ ընդունեն Զանգեզուրի հայկական իշխանությունը […]

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

  • by Archives.am
  • 4 Months ago
  • 0
13 Փետրվար, 2020 ԴԱՄԱՍԿՈՍ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու […]

Հայ զորականների առաջին համագումարը

  • by Archives.am
  • 4 Months ago
  • 0
Մշակ, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 254 Երևան, 23 նոյեմբերի Նոյեմբերի 21-ին Երևանում բացվեց հայ զորականների առաջին համագումարը: Ժողովվել են մոտ 120 զորականներ, որոնց կազմը ըստ աստիճանների շատ բնորոշ է հայ զորքի համար: Մինչև նոյեմբերի 22-ը եկած պատգամավորներից ըստ մանդատների կոմիսիայի զեկուցման՝ 45-ը զինվորներ են, 68 օֆիցերներ և 8 բժիշկներ. տեսնում եք որքան քիչ են զինվորները: […]

Հայ անդրանիկ կորպուսի հրամանատարից

  • by Archives.am
  • 4 Months ago
  • 0
Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3 Հայ անդրանիկ կորպուսի հրամանատարից: «Ողջունում եմ հայ զինվորական համագումարը: Խորապես ցավում եմ, որ հանգամանքները թույլ չեն տալիս ինձ ձեր մեջ լինելու: Հոգով ցանկանում եմ համագումարին արդյունավետ աշխատանք և այնպիսի որոշումներ, որ գրավական լինեին մեր հարազատ կորպուսի ծաղկման և հաջողության»: Գեներալ Նազարբեկով
Page 7 of 177« First...«56789 » 102030...Last »

Categories

Archives