August 17, 2019

Category: Armenian media

Հրաման. Հայկական պահեստի պեխոտի բրիգադայի, N 88

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183 Հրաման. Հայկական պահեստի պեխոտի բրիգադայի, N 88 Բոլոր օֆիցերները և զինվորները հայկական կորպուսի և առանձին օտրյադի, նույնպես բոլոր զինվորականները, որոնք գտնվում են բրիգադայի ժամանակավոր պահեստում, զանազան պատճառներից ստիպված գտնվելով իրենց զորամասերից դուրս, ուղարկվելու են Երևան՝ իրենց զորամասերը ուղևորվելու համար՝ սեպտ. 25-ին, 1918թ.: Էշելոնի պետ է նշանակվում փոխգնդապետ Մելիք Շահնազարյանը: […]

Սպանական ջերմ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183 Թիֆլիսում համարյա տուն չկա, որի անդամներից որևէ մեկը հիվանդացած չլինի սպանական նոր հիվանդությամբ: Դեղատները լիքն են դեղատոմսերի ահագին քանակությամբ: Նույնիսկ շատ անգամ երեկոները դեղատները հրաժարվում են ընդունել նոր դեղատոմսեր՝ դեղեր պատրաստելու համար: Դեղերի գները օրեցօր բարձրանում են Թիֆլիսում:

Ա. Ջամալյանը Աբդուլ Քերիմ փաշայի մոտ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183 Վրաստանի Հայ Ազգային խորհրդի տեղեկատու բյուրոն հայտնում է. Երեկ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Ա. Ջամալյանը իր քարտուղարի ուղեկցությամբ պատասխան այցելությամբ եղավ օսմանյան կառավարության ներկայացուցիչ Աբդուլ Քերիմ փաշայի մոտ: Ունկնդրության ժամանակ խոսակցությունը վերաբերեց փախստականներին իրենց տեղերը վերադարձնելուն: Աբդուլ Քերիմ փաշան այդ առիթով հայտնեց, թե նա խորապես գիտակցում է, թե […]

Զրույց պարոն Ֆրանկենշտայնի հետ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
«Մշակ», 6 սեպտեմբերի, 1918թ., ուրբաթ, թիվ 178 Իր ճանապարհորդության մասին պարոն Ֆրանկենշտայնը հաղորդեց հետևյալ տեղեկությունները: Խալիլ փաշայի և հայկական կառավարության ցանկության համաձայն՝ գեն. Կրեսսը և ես ուղեկցեցինք Խալիլ փաշային դեպի Երևան: Ընդունելությունը լավ էր: Եղան փոխադարձ այցելություններ: Ի պատիվ պատվիրակության՝ հայկական կառավարությունը ճաշկերույթ տվեց, որտեղ, իմիջիայլոց, Խալիլ փաշան ասաց հետևյալ խոսքերը. «Ես պատրաստ եմ կատարել […]

Բաքվում

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
«Մշակ», 5 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 177 I Բանակցություններ ռադիոյով Թիֆլիսի և Բաքվի միջև Բաքու, 1 սեպտ. «Դաշնակցություն» կուսակցության կենտրոնական կոմիտեին Վրաստանի կառավարությունը հաղորդում է, թե Բաքվում ճնշվում են Վրաստանի Հանրապետության քաղաքացիք: «Դաշնակցության» կենտրոնական կոմիտեն Վրաստանում խնդրում է ընկերներից ձեռք առնել լուրջ միջոցներ գործադիր կոմիտեի միջոցով, ուր մտնում են նաև մեր ներկայացուցիչները, վասնզի հակառակ դեպքում […]

Հիմարություն

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
«Մշակ», 5 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 177 Ալեքսանդր Շիրվանզադե Թիֆլիսը ցնորվել է: Այն քաղաքը, ուր կյանքն այնքան հանգիստ էր, այնքան խաղաղ և այնքան տաղտկալի, դարձել է տոնավաճառանոց: Փոքրիկ գավառական քաղաքը ընդունել է մի տեսակ մայրաքաղաքի կերպարանք: Ոչ իր ներքինով, այլ իր արտաքինով: Ոչ իր համալսարաններով, թատրոններով, գրական, քաղաքական, գեղարվեստական ակումբներով, այլ իր ճաշարաններով, թեյատներով, կինեմոներով, […]

Հին գործելակերպ

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 23 հոկտեմբերի, 1918թ., թիվ 64 Երևան, 23 հոկտեմբերի Խմբագրական Հայ Ժողովրդական կուսակցության լեզուն էլ է բացվել: Նա իր օրգանների մեջ ոչ միայն սկսել է իր երևակայական «ճյուղերի» և «Հայաստանի կոմիտեների» մասին խոսել, այլև իրեն նկատելի ուժ համարելով՝ սպառնացողի համարձակություն է ստանձնել: Եվ այն էլ գիտե՞ք ում անունից.— հայ ժողովրդի: Կադետը՝ ժողովրդականի փոխելով, «Մշակն» էլ՝ […]

Հայաստանի խորհրդարան

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63 (Ամսական համառոտ տեսություն) II Հարցումներ ու հարցապնդումներ.— Օրինագծերից հետո, կարելի է ասել, Խորհրդարանի զբաղմունքների շարքում ամենամեծ տեղը բռնում են հարցումներն ու հարցապնդումները, և բավական ժամանակ խլում նրանից: Եվ որովհետև նրանք, մտնելով սովորական նիստերի օրակարգերի մեջ, կրկնակի վնաս էին տալիս գործին — առաջին՝ ծանրացնում էին նիստերի աշխատանքները և երկրորդ՝ սովորաբար […]

Երևան

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63 — Սուխոյ Ֆանտանում ավազակությամբ պարապող Տոնոն ձերբակալված և հանձնված է իշխանության: — Ղրխ-Բուլաղի շրջանում զինաթափ է արված Դալի Ղազոյի խումբը, գրավված է 215 հրացան և մոտ 4000 փամփուշտ: — Դիլիջանի շրջանի ավազակային խումբը ցրված է. միլիցիաների հետ կռվի բռնված միջոցին սպանվել է խմբի պարագլուխ Սևքարեցի Եղիշը իր եղբոր և […]

Օշական, 4 հոկտեմբերի

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Զանգ, 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63 Օշականի ժողովուրդը հեծում է տեղական կոմենդանտի ճնշումների տակ: Կոմենդանտը, որ միևնույն ժամանակ խմբապետ է նշանակված նախկին խմբապետ Պանդուխտի խմբի զինվորներին, Օշականում, իր հիսուն զինվորներով մի անկախ իշխանություն է կազմում: Գյուղացիներից ոչ մի գանգատ զինվորների վերաբերյալ, չի արժանանում կոմենդանտի ուշադրությանը: Այգեքաղի ժամանակն է, բայց չեք գտնի մի այգի, որի գլխին […]
Page 5 of 157« First...«34567 » 102030...Last »

Categories

Archives