February 17, 2020

Category: Armenian media

Դը Արտինգը Սիսիանում

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Սեպտեմբերի 16-ին Սիսիան է ժամանել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ֆրանսուա դը Արտինգը։ Նրան ուղեկցում էին սահմանապահ զորքերի ներկայացուցչության եւ պաշտպանության գործերի կառավարչության աշխատակիցներ, թարգմանիչներ, լրագրողներ։ Տիկին դը Արտինգին Սիսիանի կենտրոնական հրապարակում դիմավորել են աղ ու հացով, որից հետո շրջխորհրդի գործկոմի նախագահ Սամվել Սահակյանի աշխատասենյակում դեսպանը հանդիպում […]

Էլեկտրաէներգիայի խիստ պակաս Ախալքալաքում

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Վերջերս կտրուկ նվազել է էլեկտրաէներգիայի առաքումը Ախալքալաք։ Պատճառը, ինչպես նշեց այստեղ ժամանած Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Զազիաշվիլին, ամբողջ Վրաստանում մազութի խիստ պակասն է։ Բանն այն է, որ կառավարությունը հնարավորություն չունի Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնել կուպոններով: Շրջանի բնակչության մեջ կան կասկածներ, որ այս բացատրությունների տակ այլ միտումներ են թաքնված։ «Հայլուր»

Հայկական կողմին է վերադարձվել եւս երեք պատանդ

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Ադրբեջանի ՆԳ նախարարության մեկուսարաններում պահվող հայազգի եւս երեք պատանդներ սեպտեմբերի 16-ին ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց գործերով պետական հանձնաժողովի կողմից հանձնվել են հանրապետության Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությանը: Այս մասին «Խաբար-սերվիս» գործակալության թղթակցին հայտնել է նշված հանձնաժողովի նախագահ Ն. Աբասովը։ Բաքվում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից հայտնել են, որ սեպտեմբերի 16-ին, […]

Եգոր Գայդարը վերադառնում է

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Երեկ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով Եգոր Գայդարը նշանակվել է ՌԴ առաջին փոխվարչապետ։ Ներքին զորքերի Ձերժինսկու անվան գումարտակ այցելելիս Բորիս Ելցինը հայտարարել է, որ այս ճանապարհով կհարթվի փոխվարչապետ Օլեգ Լոբովի եւ Բորիս Ֆյոդորովի միջեւ ծագած հակամարտությունը։

Թուրքիան օժանդակում է Նախիջեւանին

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Ըստ Բաքվի ռադիոյի «Առավոտ» լրատվական ծրագրի հաղորդման՝ Նախիջեւանում սկսվել է թուրք էներգետիկների կողմից ինքնավար հանրապետության իրենց գործընկերներին տրամադրած 154 կիլոհերց հզորությամբ տրանսֆորմատորի տեղակայումը։ Դա նախատեսված է «Ազերէներգո» պետական ընկերության եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջեւ կնքված պայմանագրով։ «Ազերէներգո» պետական ընկերությունում «Ազերթաջի» թղթակցին հայտնել են, որ տրանսֆորմատորը, որը կգործարկվի մեկ ամսից […]

ԱԺՃ-ի հանրահավաք Բաքվում

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Սեպտեմբերի 15-ին Բաքվում ԱԺՃ–ի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել հանրահավաք՝ «Պահպանենք Ադրբեջանի անկախությունը» կարգախոսով։ Բաքվի ռադիոյի «Առավոտ» լրատվական ծրագիրը հայտնել է, որ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը հանդես է եկել ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցության դեմ։ Անկարայում ադրբեջանական մշակութային ընկերության միջոցով ռադիոխմբագրություն ուղարկած իր հայտարարության մեջ նա նշել է, որ 20-րդ […]

Թուրքիան նոր պարտություն է կրում

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերն, ինչպես հայտնի է, չի կարողացել համոզել Մոսկվային՝ պաշտպանել նավթամուղի թուրքա–անգլո-ամերիկյան նախագիծը։ «Լոգոտիպ» գործակալությունը նշում է, որ այս խոշորագույն ծրագրի տապալումը Թուրքիայի նոր պարտությունն էր Արեւմուտքում։ Արեւմտյան նավթային ընկերությունների համար սա նույնպես խոշոր կորուստ էր, քանզի նրանք ավանսով Ադրբեջանին էին տվել 70 մլն դոլար՝ ապագայում ակնկալելով […]

Ռուսաստանը զգուշացնում է

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Ռուսաստանի կառավարությունը հայտարարություն է տարածել Աբխազիայում մարտական գործողությունների վերսկսման առնչությամբ, ուր մասնավորապես ասվում է. «Այս գործողությունները աբխազական կողմից Սոչիում մայիսի 27-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում են։ Դա չի կարելի արդարացնել անգամ այն հանգամանքով, որ Վրաստանը լիովին չի կատարել պայմանավորվածության պահանջները։ Երկու կողմերն էլ պետք է անհապաղ վերադառնան խաղաղության […]

Կոբալիայի ջոկատները նույնպես հարձակվում են

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Վրաստանում իրավիճակը սպառնում է դառնալ անկառավարելի։ Մինչ աբխազական ճակատում վերստին մարտեր են ընթանում, Լոթի Կոբալիայի զինված ջոկատները հարձակում են ձեռնարկել Սամտրեդիա քաղաքի ուղղությամբ։ Նրանք արդեն քաղաքի մատույցներում են։ Կան զոհեր։ Ընդհարման վայր են ժամանում կառավարական զորքերը։ «Հայլուր»

ՀՀ նախագահը հանդիպեց Կոզիրեւի հետ

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Կարճատեւ այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ նույն օրը նախագահը վերադարձել է Երեւան։ «Հայլուր»
Page 30 of 170« First...1020«2829303132 » 405060...Last »

Categories

Archives