November 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Պաշտպանության նախարարությունը հզորացնում է հարավային թևը

Պաշտպանության նախարարությունը հզորացնում է հարավային թևը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)

Փոփոխություններ Ռուսաստանի ռազմական դոկտրինայում

1993-ի մարտին հանկարծ պարզվեց, որ Ռուսաստանը, նա­խագահ Ելցինի խոսքերով, «ռազ­մական դոկտրինայի սուր կարիք է զգում»։ «Վաղուց ժամանակն է»,– բացականչում էին մարտի 3-ին Անվտանգության խորհրդի ընդ­լայնված նիստին հրավիրված զորավարները։ Նախագահը հրամա­յեց, եւ ռազմական ու արտաքին քաղաքական գործունեության «նոր կոնցեպցիան» (նախորդից տար­բեր), ըստ երեւույթին կներկայաց­վի ամենամոտ ժամանակներս։

Ռազմավարական միջուկային ուժերը, սակայն, ինչպես նախկի­նում, ուղղված կլինեն «դեպի Արեւմուտք», բայց «սովորական» զինված ուժերի ստրատեգիական տեղաբաշխման հարցում արդեն իսկ սկսվել են լուրջ փոփոխութ­յուններ։ Դեռեւս անցյալ հունիսին առաջնություն էր տրվում արեւմտյան ուղղությանը, բայց կովկաս­յան տարածաշրջանում աճող ան­կայունությունը հանգեցրեց նրան, որ, գեներալ Գրաչովի խոսքերով, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգը դառնում է ՌԴ զինված ուժերի հիմնական բաղադրիչներից մեկը։ Օկրուգի տարածք է բերվել Քութայիսի ավիադեսանտային բրիգադը, եւս մեկ նման դիվիզիա արդեն կազմավորվել է։ Վրաստանից օկրուգ են փոխադրվում նաեւ 19-րդ առանձին բանակի, տրանս­պորտային եւ մարտական օդուժի զորամասեր։

Ռուսաստանի պաշտպանութ­յան կարեւորագույն ռազմական սահմանագիծը այժմ արդեն անց­նելու է Կովկասյան լեռնաշղթայի վրայով, նոր պետական սահմանի երկայնքով։ Բայց Անդրկովկասը Ռուսաստանի համար մնում է որ­պես Հյուսիսկովկասյան օկրուգի իրավիճակի վրա անմիջականորեն ազդող ստրատեգիական տարածք։ Այնտեղ, հին ստրատեգիական գծի վրա՝ Թուրքիայի հետ սահմանին, դեռ բավական շատ ռուսական զորքեր են մնում։

Դեռեւս մի քանի ամիս առաջ ՌԴ պաշտպանության նախարա­րությունն ու գլխավոր շտաբը հույս ունեին Անդրկովկասում անորոշ ժամանակով լուրջ ռազմական խմ­բավորում պահպանել։ Հիմա ար­դեն միանգամայն ակնհայտ է, որ հին սահմանին ցաքուցրիվ զորակայաններ պահելը անթույլատրելի ճոխություն է։

Գրաֆիկի գերազանցումով Գյանջայից հանվում է 104-րդ ավիադեսանտային դիվիզիան՝ ռու­սական վերջին խոշոր զորախում­բը։ Առայժմ բարեկամ Հայաստա­նում, Գյումրիում, Թուրքիայի սահմանին, նույնպես ռուսական դիվիզիա է տեղաբաշխված, բայց նրա ճակատագիրն էլ է անորոշ։ Իշխանությունը Հայաստանում կարող է փոխվել, դիվիզիայի զեն­քը «շտապ» կարող է պետք գալ Ղարաբաղի ռազմաճակատում կամ մի ուրիշ տեղ, իսկ շրջափակված Հայաստանում խոշոր միավորում պահելը ավելի ու ավելի թանկ է նստում։ Ամենածանր վիճակն այսօր Վրաստանում է, որտեղ տեղա­բաշխված է Անդրկովկասում ռու­սական ամենամեծ զորախումբը՝ հակաօդային պաշտպանության զորամասերը, Թուրքիայի սահմա­նին տեղաբաշխված երկու մոտոհրաձգային դիվիզիաները եւ այս­պես կոչված «նոր զորախումբը», որն իրականացնում է նոր սահմանագծի մարտական պաշտպանութ­յունը (Աբխազիայի ավիադեսանտային զորքը եւ երեք «խաղաղա­րար» մոտոհրաձգային գումարտակ Հարավային Օսիայում)։ Ընդ որում, նոր զորքերը, ի տարբերութ­յուն հների, միանգամայն մարտու­նակ են եւ լավ կազմավորված։

1992թ. ամռանը թվում էր, թե նախազահ Շեւարդնաձեի վար­չախումբն ու ոուսական ղեկավարությունը լրիվ համաձայնություն են ձեռք բերել։ Հունիսի 24-ին Դագոմիսում ստորագրվեց Հարա­վային Օսիայի հետ կապված հա­մաձայնագիր եւ այնտեղ մտցվեցին խաղաղարար զորքեր։ Հունիս-հուլիսին վրացական կողմին հանձն­վեցին Ախալցխայի տանկային դի­վիզիայի սպառազինությունը, Թելավիի գնդի ուղղաթիռները եւ այլն։ Օգոստոսին վրացական բա­նակը ներխուժեց Աբխազիա, բայց Ռուսաստանի չեգոքությունը Վրաստանի նկատմամբ դեռ բարե­կամական էր մնում։

Շուտով, սակայն, ակնհայտ դարձավ, որ նորանկախ Վրաստանը եւ հատկապես վրացական բանակը այնքան փնթի են կազմակերպված, որ ի վիճակի չեն հաղ­թահարել նույնիսկ փոքրաքանակ ինքնագործ աբխազական ջոկատները՝ ունենալով նույնիսկ ուժի եւ միջոցների ճնշող առավելություն։ Հոկտեմբերի սկզբին աբխազական ուժերը գլխովին ջախջախեցին վրացական հզոր զորախումբը եւ իրենց հսկողության տակ առան նախկին ոուս-վրացական սահմա­նը Պսոու գետի երկայնքով։ Վրա­ցական զորակայանները Գումիստա գետի եւ աբխազ պարտիզանների դիրքերի արանքում ճզմված մնացին։ Երկաթգիծը համարյա չի աշխատում, ավտոմայրուղին Օչամչիրի շրջակայքում մշտապես ռմբակոծվում է։ Վրացական բա­նակի՝ նոր աղետի ենթարկվե­լու հավանականությունը հսկայա­կան է։ Դա կարող է արտահայտ­վել Աբխազիայից փախուստի դի­մելով։

Շեւարդնաձեի հնարավո­րությունների կրճատմանը զուգա­հեռ թուլանում էին նաեւ նրա դիր­քերը Մոսկվայում։ Այնպես որ գե­ներալ Գրաչովի ցուցադրական այ­ցը Բաթում ու Գուդաուտա եւ բանակցելու համար Թբիլիսի մեկնե­լուց հրաժարվելը ընդամենը փոխհարաբերությունների սառեցման ցուցիչ էր: Վրացական կառավարության համար ռուսական զորքը առաջին հերթին տեխնիկայի, զեն­քի ու զինամթերքի աղբյուր է, որն անհրաժեշտ է ռազմաճակատում դրությունը ինչ-որ կերպ կայու­նացնելու համար։ Այս հանգա­մանքներում որեւէ բանի շուրջ պայմանավորվելը դժվար է։

Երկու կողմն էլ շահագրգռ­ված են ժամանակավոր փոխզի­ջումներում, բայց ոչ ավելին։ 19– րդ հակաօդային բանակի մնա­ցորդները, գեներալ Ռեուտի զոր­քը, բանակախմբի շտաբը Թբիլիսիում, նույնիսկ Ախալքալաքի դի­վիզիան, սահմանապահ զորքը «դատապարտված» են։ Ոչ միայն տեխնիկական ու ծանր զենքը, այլեւ անձնակազմը անհնար է այն­տեղից հանել առանց վրացական իշխանությունների աջակցության կամ գոնե միջամտության։ Պայ­մանավորվածությամբ շահագրգռ­ված է եւ վրացական կողմը, չէ՞ որ նրանք կցանկանային տեխնիկան եւ զենքը ստանալ սարքին վիճակում։ Ավելի բարենպաստ է Բաթումի դիվիզիայի վիճակը, այն մա­տակարարվում է նավահանգստից եւ հարկ եղած դեպքում այնտեղով էլ կարող է հեռանալ դեպի Հյուսիսկովկասյան օկրուգ, որտեղ, ճիշտն ասած, ավելի է պետք։

Սակայն իրադարձություննե­րի զարգացման ավելի վատթար տարրերակ էլ կա. եթե պարտութ­յուններն Աբխազիայում Շեւարդնաձեին ստիպեին իրոք «համընդհանուր զորահավաք» անցկացնել, ինչի համար Վրաստանում չկան ոչ շտաբային կառուցվածքներ, ոչ կադրային զորամասեր։

Զենքը կբաժանվի մարդկանց, բայց երբեք արդեն հետ չի վերա­դարձվի։ Վրաստանը կարող է նոր Տաջիկստանի վերածվել, եւ այն­ժամ ռուսական զորքերը, հնարա­վոր է, այնտեղ մնան անորոշ ժա­մանակով։

«Սեգոդնյա» 10 մարտի

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives