November 27, 2024

Բռնարարքները կանխելու պահանջով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381)

Գորիսի փետրվարյան իրադարձությունները օրինականորեն ընտրված իշխանությանը բռնի ուժով տապալելու փորձ էր։ 1991թ. փետրվարին Հոկտեմբերյանի քաղխորհրդի գրավման, այնահետեւ Արմավիրի շրջխորհրդի դեմ կատարված հակաիրավական գործողությունների, Աշտարակի շրջխորհրդի նախագահի սպանության օրգանական շարունակությանն է սա։ Գորիսի քաղխորհրդի նախագահ Սամվել Հարությունյանի դեմ կատարված բռնաթյունը ահաբեկչություն էր՝ ուղղված ՀՅԴ անդամի դեմ։

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արմավիրի ներկայացուցչական ժողովը, խորապես վրդովված Գորիսում կատարված բռնարարքից, այն որակում է որպես հանրապետությունում ընդդիմադիր ամենահզոր կուսակցության անդամի դեմ կատարված ահաբեկչություն եւ ՀՀ նախագահից, ԳԽ-ից եւ հանրապետության օրինապահ մարմիններից պահանջում է երեւույթին տալ քաղաքական գնահատական, պատժել հանցավոր արարքի բոլոր մեղավորներին եւ հետագայում նման արարքները կանխելու միջոցներ ձեռնարկել։ Հակառակ դեպքում ՀՅԴ շրջանային կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր ուժերով սատար կանգնել կուսակցության այն անդամներին, որոնց նկատմամբ նման ոտնձգություն կկատարվի։

ՀՅԴ ներկայացուցչական ժողով

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives