«Երկիր», 1992թ., 2 դեկտեմբերի, 233 (322)
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը դեկտեմբերի 1-ին լսել է հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի զեկուցումը ԼՂՀ ռազմաճակատներում տիրող կացության մասին: Սերժ Սարգսյանը ԳԽ նախագահության անդամներին մանրամասն ներկայացրել է ԼՂՀ ռազմական իրավիճակը, պաշտպանության ուժերի նյութատեխնիկական և ֆինանսական կարիքները: Ինչպես նիստից հետո Ա.Մ.-ին հայտնել է ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյանը, ԼՂՀ օրենսդիր չափ կաջակցեն հանրապետության պաշտպանության ուժերին՝ բավարարելու համար նրանց տնտեսական կարիքները: