March 28, 2024

Բանակը միասնական պահելու կոչ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503)

Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիեւը օգոստոսի 25-ին հայտարարել է, որ ազգային բանակի կարեւորագույն պարտականությունն է իր հրամանատարության տակ առնել բանակային բոլոր միավորումները։ Նա շեշտել է, որ բանակը «քաղաքականացած» վիճակում է, մի իրողություն, որ Ադրբեջանի ժողովրդին կարող է միայն վնաս պատճառել։ Նա ավելացրել է, որ բանակի տարբեր միավորումներ դարձել են քաղաքական տարբեր ղեկավարների հետեւորդներ։ Հեյդար Ալիեւը «ազգի դավաճաններ» է որակել հարավային շրջաններում Թալիշ–Մուղանյան հանրապետություն հռչակած Ալիաքրամ Հումբատովին, նախկին համայնավար ղեկավար Այազ Մութալիբովին, նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Գազիեւին եւ նրանց համակիրներին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives