«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)
Դեկտեմբերի 8-ի երեկոյան լարվածությանը պահպանվել է Լաչինի միջանցքի հարավում։ Լաչինի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնում են, որ հակառակորդը մի քանի անհաջող փորձ է ձեռնարկել Սաֆյան-Գյուլեբիրտ հատվածի հայկական ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի վճռական գործողությունների շնորհիվ հակառակորդի գրոհները ետ են շպրտվել։ Հայկական կողմից կորուստներ չկան: Ադրբեջանցիները կրել են զինուժի զգալի կորուստներ։
Միջանցքի հարավում, ժամը 22-ի սահմաններում, հաստատվել է հարաբերական անդորր։ Գիշերը եւ դեկտեմբերի 9-ի ժամը 18-ի դրությամբ իրավիճակը Լաչինի միջանցքի հյուսիսում եւ հարավում համեմատաբար հանգիստ էր։
Դեկտեմբերի լույս 9-ի գիշերը Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի ինքնապաշտպանական դիրքերի ուղղությամբ նույնպես լարվածությունը պահպանվել է։ Ժամը 3-ի սահմաններում Շուռնուխի ինքնապաշտպանական ուժերի մարտիկների եւ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջեւ ծավալվել են դիրքային մարտեր։ Հայկական կողմից մեկ մարտիկ վիրավորվել է եւ տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։
Գորիսի շրջխորհրդից հայտնեի են, որ դեկտեմբերի 9-ի երեկոյան ժամը 18-ի դրությամբ շրջանի սահմանամերձ բնակավայրերում եւ հայկական ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ միջադեպեր չեն գրանցվել։