«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337)
«Երեւանի բնակչությանը տրամադրվող գազի ժամանակավոր անջատումը կապված է եղանակի վատացման պատճառով գազը Գյումրիին տրամադրելու հետ»,– Ա.Մ.-ին հայտնեցին ՀՀ էներգետիկայի եւ վառելիքի նախարարության լրատվական ծառայությունից։ Նախկինում Գյումրիին գազը մատակարարվում էր հովհարային անջատումներով, բայց վերջին մի քանի օրերի ընթացքում եղանակի կարուկ վատացման հետեւանքով բնակչության համար ստեղծվել էր ծայրագույն վատթար վիճակ։ Դրությունը քիչ թե շատ բարելավելու համար ավելացվել են քաղաքին մատակարարվող գազի ծավալները։ Հանրապետություն մուտք գործող գազի քանակը վերջին շաբաթվա ընթացքում անփոփոխ է: