November 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Պետական քարոզչությունը ևս կլինի փոխնախագահի ուշադրության կենտրոնում

Պետական քարոզչությունը ևս կլինի փոխնախագահի ուշադրության կենտրոնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)

Օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանը մանրամասն տեղեկություններ հաղորդեց մի քանի շաբաթ առաջ  ԱՄՆ կատարած ուղևորության մասին: Նա օգտակար և շահավետ համարեց ԱՄՆ-ում իր բազմաթիվ հանդիպումներ քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ապա փոխնախագահ Գ. Հարությունյանը խոսեց ան խնդիրների շուրջ, որոնք այսուհետև լինելու են նրա ուշադրության կենտրոնում: Նա համակարգելու է նախագահի աշխատակազմի կապը խորհրդարանի և կառավարության հետ, անմիջականորեն զբաղվելու է «Հայաստան» հիմնադրամի աշխատանքներով:

Փոխնախագահի հիմնական պարտականություններից կլինի Հայաստանի պետական քարոզչական մեքենան գործի դնելու, ինչի բացակայության պայմաններում հանրապետությունը շարունակում է ծանր պարտություններ կրել լրատվական ճակատում: Գ. Հարությունյանը նշեց, որ հայաստանում չեն արվում լուրջ վերլուծական աշխատանքներ, չկա պետական քարոզչական աշխատանքներ, չկա պետական քարոզչական ծրագիր: Նա ասաց, որ արտասահմանում, օրինակ՝ ԱՄՆ-ում հայաստանի մասին հաճախ դատում են մոսկովյան «Նովոստի» հեռուստատեսային ծրագրով: Գ. Հարությունյանը տեղեկացրեց, որ քարոզչական աշխատանքին վերաբերվող ծրագիրը մոտ ապագայում կքննարկվի հանրապետական զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ և այնուհետև կառաջարկվի ՀՀ անվտանգության խորհրդի ուշադրությունը:

Այդ տեսանկյունից անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, փոխնախագահը ասաց, որ վերջին օրերին Ադրբեջանը, օգտագործելով միջազգային մամուլը, աննախադեպ արշավ է սկսել Հայաստանի դեմ: Բաքվի իշխանությունները փորձում են համոզել, թե Հայաստանը, իբր մոտ օրերս մտադիր է հարձակվել Ադրբեջանի վրա: Փոխնախագահը շեշտեց, որ նման լրատվական պատերազմը հետապնդում է մի հստակ նպատակ՝ համապատասխան մթնոլորտ ստեղծել Հայաստանի որևէ տարածքի, օրինակ, Զանգեզուրի վրա հարձակում գործելու համար:

Փոխնախագահի և լրագրողների հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերվող այլ հարցեր:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives