March 29, 2024

Աբխազիայի տարածքի 30 տոկոսն է մնացել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)

Վերջին օրերին Աբխազիայի Հանրապետության տարածքում կատարվող ողբերգական իրադարձությունները տարբեր մեկնաբանություններ են ստանում: Երեկ Աբխազիայի Հանրապետության գերագույն խորհրդի մամլո կենտրոնից մեզ հայտնեցին, որ վրացական գվարդիան արդեն գրավել է Աբխազիայի տարածքի գրեթե 70 տոկոսը: Գրավված ողջ տարածքում շարունակում են բռնությունները, թալանն ու սպանությունները: Վրացական գվարդիաների կողմից գրավված է նաև Սուխումի քաղաքը և Գագրայի շրջանը, Օչամչիրիի շրջանի մեծ մասը, Կվարչելի քաղաքը:

Աբխազիայի ԳԽ մամլո կենտրոնը ժխտեց Գերագույն խորհրդի նախագահԱրձինբայի հրաժարականի մասին ռուսական տեղեկատվական միջոցների տարածած լուրը:

Ավելին, հաղորդեց, որ խորհրդարանն իր նստավայրը տեղափոխել է Գուդաուդի և շարունակում է իր լարված աշխատանքը պատգամավորական մեծամասնության հետ:

Օգոստոսի 19-ին կայացած նիստում որոշում է կայացվել ներկայացուցիչներ ուղարկել ԱՊՀ-ի բոլոր երկրներ՝ լրատվական շրջափակումը ճեղքելու և օգնություն խնդրելու ակնկալիքով: Ներկայացուցիչները նույն օրը մեկնել են:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ վրացական կողմից մարտական գործողություններին մասնակցում են ղարաբաղյան պատերազմից մեզ հայտնի լրատվական հրաձգուհիները: Աբխազական ինքնապաշտպանության դիրքերը պարբերաբար ռմբակոծվում են «Կոկորդիլոս» տիպի ռազմական ուղղաթիռներից և ծովային հրետանուց:

Զոհերի թիվը ճնշելն անհնարին է, քանի որ նրանք հիմնականում վրացիների կողմից գրավված տեղանքում են: Վրացիների կողմից նկատվել են սպանվածների դիակների՝ հարազատներին վաճառելու դեպքերը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives