«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)
Մարտի 21-ի երեկոյան շուրջ 50 զինված ադրբեջանցիներ, հետեւակի ռազմական մեքենայի ուղեկցությամբ, Նախիջեւանի կողմից խախտել են Հայաստանի սահմանը եւ փորձել են գրոհել Եղեգնաձորի շրջանի Խաչիկ զյուղը։ Հայկական սահմանապահ ուժերը համապատասխան միջոցների են դիմել եւ հանրապետության սահմաններից դուրս շպրտել սահմանը խախտողներին։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալների համաձայն, սահմանապահ ուժերը կորուստներ չեն կրել։