November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Տեղի տալով հայ ազատամարտիկների ճնշմանը

Տեղի տալով հայ ազատամարտիկների ճնշմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)

Սեպտեմբերի 30-ի երեկոյան, երկօրյա կատաղի մարտերից հետո տեղի տալով հայկական ինքնապաշտպանական ջոկատների ճնշմանը, ադրբեջանական ստորաբաժանումները ետ են քաշվել բռնազավթված Չլդրան գյուղի մի քանի դիրքերից: Ինչպես հաղորդել է Ղարաբաղի նորությունների գործակալությունը, երկու կողմից էլ կան կորուստներ, որոնց մասին տվյալները ճշտվում են: Հայտնվում է նաև, որ հայ ինքնապաշտպանները Մարտակերտի շրջանում մղված երկօրյա կռիվների ժամանակ խփել են հակառակորդի Տ-75 տիպի երկու տանկ և հետևակի երկու մարտական մեքենա: Երեկ, հոկտեմբերի 1-ին, մարտերը այդ ճակատում շարունակվում էին:

Ադրբեջանական կազմավորումների մարտական գործողությունների գլխավոր ուղղություններից մեկը Լաչինի մարդասիրական միջանցքն է, այն հսկող հայ մարտիկների դիրքերը: Երեկոյան նրանք գրոհի մի փորձ են ձեռնարկել միջանցքի ուղղությամբ, սակայն հանդիպելով հայ պաշտպանների համառ դիմադրությանը, ետ քաշվեցին նախկին դիրքերը: Գրոհների ժամանակ ռազմաճակատի այս հատվածում հակառակորդի ՍՈւ-25 գրոհային ինքնաթիռները նետել են չորս ռումբ:

Նախնական տվյալներով՝ հայ ազատամարտիկներից մեկը զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Թշնամին ևս կորուստներ ունի:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives