March 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Դրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Դրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546)

Հոկտեմբերի 8-ի երեկոյան և գիշերը իրադրությունը լարված էր Տավուշի, Իջևանի, Մեղրու, Նոյեմբերյանի և Կապանի սահմանագոտիներում: Տավուշում է Իջևանում ադրբեջանցիների հրետակոծումները և գնդակոծումները լուրջ հետևանքներ չեն ունեցել: Ինչպես հայտնեցին Արմենպրեսին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, Մեղրու շրջանի Նյուվադիի ուղղությամբ Զանգելանի տարածքից ժամը 18-ից 19-ը արձակած հրետանային արկերից ավելի շատ տուժել է հարևան Իրանը, որի տարածքում հերթական անգամ պայթած ադրբեջանական ռումբերը հրդեհների պատճառ են դարձել:

Ժամը 24-ից մինչև 6-ը եղած հրետակոծությունների հետևանքով Նոյեմբերյանի Շավարշավան գյուղում վիրավորվել է երկու մարդ, Կապանի Եղվարդ գյուղում, որի վրա արձակվել էր «Գրադ» կայանքի մեկ լրիվ համազարկ, զոհվել է մեկ կին, ավերվել մի քանի շենք: «Գրադի» տակ են ընկել և մասնակիորեն վնասվել նաև Ոսկեպար, Բաղանիս (Նոյեմբերյանի շրջան), Ագարակ, և  Ներքին հանդ (Կապանի շրջան) գյուղերը:

Վերջերս հաճախակի են դարձել Վարդենիսի սահմանների մոտ ադրբեջանական զինված հեծյալների հայտնվելու դեպքերը: Երեկ, օրվա ընթացքում, նկատվել է շուրջ 120 այդպիսի հեծյալ: Ինչպես հայտնի է սեպտեմբերի 30-ին այդ խմբի 30 հոգանոց ջոկատը գրոհ էր ձեռնարկել Վերին Շորժա գյուղի հանդամասի վրա, սակայն հայ մարտիկների առաջին իսկ կրակոցներից ցաք ու ցրիվ փախուստի էր դիմել:

Հոկտեմբերի 8-ին, ժամը 22 անց 30-ին, Գետաբեկի զինյալները գիշերվա քողի և զրահատեխնիկայի պաշտպանության ներքո, գրոհել են Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղի ուղեկալի վրա: Սակայն հանդիպելով մեր մարտիկների դիմահար կրակին փախուստի եմ դիմել, երկու ժամ անց դադարել է նաև փոխհրետակոծությունը: Հայկական կողմից տուժածներ չկան:

Հոկտեմբերի 9-ին, օրվա երկրորդ կեսին, Զանգելանի  Ղազանչի ռազմական հենակետից կարճատև գնդակոծությունների է ենթարկվել Կապան քաղաքը: Տուժածներ չկան: Ժամը 17-ին նույն Զանգելանի տարածքից «Գրադ» կայանքներից և հրանոթներից վերստին կրակ է բացվել Նյուվադի գյուղի սահմանապահ ուղեկալի վրա: Հայ մարտիկները պատասխան գործողությունների են դիմել: Ժամը 18-ն անց 30-ի դրությամբ կրակը շարունակվում է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives