November 27, 2024

Հայաստանի սահմաններին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)

Շարունակվում է Երասխավան, Սեւակավան, Արմաշ գյուղերի գնդակոծությունը Նախիջեւանի Սադարակ բնակավայրի կողմից։ Ադրբեջանցիները կրակում են տարբեր տրամաչափի հրազենից՝ ամեն կերպ խանգարելով հողագործական աշխատանքները։

Մայիսի 30-ի վաղ առավոտյան վերսկսվեց Երասխավան գյուղի ուժեղ հրետակոծությունը։ Գյուղի վրա ընկած 5 արկերը մեծ ավերածություններ չեն պատճառել, սակայն արկի բեկորներից իր տան շեմին զոհվել է բնակիչներից մեկը, որը վերադարձել էր գյուղ՝ տնամերձ հողատարածքը մշակելու համար։

Մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում Արարատի շրջխորհրդի նախագահ Զադոյանը տեղեկացրեց, որ հրետակոծությունից հետո հեռախոսային կապ է ունեցել Սադարակի շրջխորհոդի նախագահի հետ եւ զգուշացրել, որ կրակը չդադարեցնելա դեպքում, թշնամու կրակակետերը լռեցնելու նպատակով, կբացվի պատասխան կրակ։

Մեղրու շրջանի եւ Նախիջեւանի սահմանագծում գտնվող Գողթան սարի վրա տեղակայված օդային պաշտպանության սահմանապահ նախկին ուղեկալը ներկայումս ադրբեջանցիների հսկողության տակ է։ Այս բարձունքից արդեն մի քանի օր է, ինչ գնդակոծվում է շրջանի տարածքը։ Զոհերի, վիրավորների, ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Մայիսի 31-ի գիշերը ադրբեջանցիները «Գրադ» կայանքներից, հաուբիցներից եւ ծանր տանկերից հրետանակոծել են Տավուշի շրջանի Բերդ շրջկենտրոնը եւ մի քանի գյուղ։ Բերդում բեկորներից ծանր վիրավորվել է 6 բնակիչ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives