April 19, 2024

Ք. Քոկսը նորից Ստեփանակերտում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)

Արդեն 8-րդ անգամ Ստեփանակերտ է ժամանել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի խոսնակ բարոնուհի Ք. Քոկսը: Նա նշել է, որ իր խնդիրն է համարում աշխարհի հանրությանը իրազեկ պահել, որ Ղարաբաղ-Հայաստան մարդասիրական միջանցքի բացումը ԼՂՀ-ի բնակչության կենսական պահանջները բավարարելու միակ հնարավորությունն էր։ Բարոնուհին այս անգամ Ստեփանակերտ է հասցրել 4 բեռնատար սննդամթերք, դեղորայք եւ արեւի ճառագայթներից էներգիա արտադրող սարքավորումներ։

Քաղաքի հրապարակում հավաքված քաղաքացիների առջեւ իր ելույթում Ք.Քոքսը ընդգծել է, որ «բացված ճանապարհը կդառնա ազատության, կյանքի եւ վերածննդի խորհրդանիշ»։

Բարոնուհին հայտնել է նաեւ, որ մարդասիրական օգնությունը Ղարաբաղ հասցնելը անհնարին կլիներ առանց «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության եւ Սախարովյան կոնգրեսի մասնակիցների աջակցության, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Շվեդիայի կառավարությունների օգնության, որոնք իրենց վրա են վերցրել սննդամթերքի գնման եւ բեռների փոխադրման ծախսերը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives