July 26, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • 320մլն բարել նավթ եւ 3տրլն խոր. մետր գազ Հայաստանի ընդերքում

320մլն բարել նավթ եւ 3տրլն խոր. մետր գազ Հայաստանի ընդերքում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Վկայում է Կալիֆորնիայի ընդերքի դեպարտամենտը

Կալիֆոոնիայի ընդերքի դեպարտամենտը հայտարարել է, որ Հայաստանում կա արդյունա­հանման համար գերհարմար գա­զի եւ նավթի 4 շտեմարան։ Հնարավոր է 26 այլ շտեմարան­ների գոյությունը։ Նախնական ուսումնասիրությունների համա­ձայն, Հայաստանի ընդերքի հետազոտված հատվածում կա 320մլն բարել նավթ եւ մոտավորապես 3 տրիլիոն խոր. մ գազ։

Ընդերքի դեպարտամենտի եւ էներգիայի հանձնաժողովի երկու խորհրդատուներ ներկայացրել են այս հայտարարությու­նը Հայաստանում մեկշաբաթյա հետազոտությունների արդյունք­ներն ամփոփող հաշվետվության մեջ։

Ըստ նրանց, բավարար ին­ֆորմացիա կա Հայաստանի նավթի եւ գազի բնական շտեմարանների մասին, որը թույլ է տա­լիս ՀՀ-ին անմիջապես սկսել դրանց իրացման ծրագրերի մշակումը Կալիֆոոնիայի եւ ԱՄՆ –ի այլ նավթային ընկերությունների հետ համատեղ։

«Մենք ցնցված ենք այն հե­ռանկարով, որ բացվում է միա­ժամանակ Կալիֆոոնիայի տնտեսությանն օժանդակելու եւ Հա­յաստանում ժողովրդավարության կայացմանն օգնելու ասպարե­զում»,– ասել է Կալիֆոոնիայի ընդերքի դեպարտամենտի տնօ­րեն Էդ Հեյդիգը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives