November 27, 2024

ՌԴ ԱԳ Նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)

Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի ԱԳ նախարարությունում կայացած ճեպազրույցում ԱԳ նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Վ. Կազիմիրովը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «ՌԴ ԱԳ նախարարությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ սեպտեմբերի 12-ին եւ 13-ին Մոսկվայում կայացած առաջին ուղղակի բանակցությունների արդյունքները եւ ամենից առաջ զինված հակամարտության գոտում հրադադարի երկարաձգման եւ տարբեր մակարդակներով կողմերի միջեւ հետագա շփումների պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունը։

Խիստ կարեւոր է, որ Մոսկվայի բանակցություններն ընթացան անվստահության հաղթահարման եւ գործարար կառուցողականության ոգով։ Մոսկվայում սպասում են կողմերի հետագա քայլերին, ամենից առաջ կրակի եւ ռազմական գործողությունների լրիվ եւ վերջնական դադարեցման, գրավված տարածքներից զորքերի դուրսբերման, հաղորդակցությունների վերականգնման եւ իրենց մշտական բնակության վայրերը փախստականների շուտափույթ վերադարձման վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստմանը։ Լիակատար հիմունքով սպասվում է նաեւ ղարաբաղյան ուժերի դուրսբերումը Կուբաթլի քաղաքից եւ այդ շրջկենտրոնին հարակից գյուղերից, որի մասին Ստեփանակերտը հայտարարել է արդեն շատ օրեր առաջ, ինչպես նաեւ հարեւան պետությունների հետ սահմանից նրանց հետքաշումը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության որեւէ միջազգայնացում։

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հավաստում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իր միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը, դրանք համաձայնեցնելով ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի, պետական եւ միջազգային մյուս կազմակերպությունների ջանքերի հետ»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives