November 27, 2024

Նախագահը խոստացավ, բայց…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)

Ստեցի՞ն՝ զայրացած ժողովրդին իրենց տները ցրելու համար, թե՞ անկարող եղան կատարել խոստումը։ Գուցե այս հարցը կարելի էր ուղղել պրն Խաչատրյանին եւ լսել նրա պատճառաբանությունները։ Թայց քանի որ տված խոստումը չկատարելու փաստն ակնհայտ է, անձամբ ինձ համար բոլոր պատճառաբանություններն անընդունելի են։ Իսկ եթե հավատալու լինենք Մաշտոցի շրջանի գործկոմի նախագահ պրն Գրիգորյանի պնդումներին, թե նորընտիր քաղաքագլուխը շատ էր մտահոգ այս հարցով եւ հարցին տեղյակ էր նույնիսկ վարչապետը՝ մնում է միայն ուսերը թոթվելով բացականչել՝ ուշքի եկեք, պարոնայք։

Սիրելի ընթերցող, գուցե փորձում ես կռահել, թե այդ ինչ ժողովուրդ էր եւ ինչ հարց էր, որ այդպես քաղաքագլխով, վարչապետով եւ էլի ուրիշ պետերով շա՜տ մտահոգ, շա՜տ սրտացավ զբաղվեցին ու անկարող եղան լուծել։ Ժողովուրդը եկել ու իրեն խոստացված ու չտրված Ավետյաց երկի՞րն էր պահանջում, ուր արդարությունն էր իշխելու։ Ուր Աշոտ Մանուչարյանը արմատախիլ էր անելու կաշառակերությունը, իսկ Խաչիկ Ստամբոլցյանը ամենուր գթություն էր սփռելու։ Չէ, այդ չէր։ Ղարաբաղյան հարցի լուծո՞ւմն էր պահանջում, իր երկրի լավագույն զավակների թափվող արյան դիմաց հաշվետվությո՞ւն էր պահանջում։ Չէ, այդ էլ չէր։

* * *

Դեկտեմբերի 29-ին Մաշտոցի շրջանի գործկոմի նախագահի առանձնասենյակ էին եկել արտասվող մայրեր, որոնք տանը թողել էին հիվանդ, նորածին երեխաներ։ Եկել էին թոշակառուներ, որոնք իրենց չնչին խնայողություններով մի կերպ Նոր տարի էին ուզում դիմավորել։ Եկել էին այս երբեք չկառուցվող երկրի հոգսը իրենց ուսերին ծանրաբեռ վետերաններ, որոնք անվերջ մի հարց էին մտմտում. «Ա՞յս էր ձեր խոստացած նորը։ Հնում գոնե կարգուկանոն կար, վախ կար, ամոթ կար։ Գոնե գիտեիր, թե ով ինչի համար է պատասխանատու»։ Եկել էին Մաշտոցի շրջանի մի երկու փողոցի, մի քանի շենքի բնակիչներ։

Ի՞նչ էր նրանց ուզածը։ Մի քիչ լույս, գոնե օրվա մեջ իրենց հասանելիք մի քանի ժամը, մի քիչ ջերմություն, որպեսզի գոնե ամենօրյա մաշող հոգսերին չգումարվեր ցրտից կուչ եկող երեխային մի կերպ տաքացնելու հոգսը։

Զայրացած էին, շատ էին զայրացած։ Գուցե Ավետյաց երկրի սպասումներից ծնված հուսախաբության, պաշտոնակռիվ տված եւ ուզածներին հասած ու իրենց պաշտոնների շնորհած բարիքները վայելող ազգային ջոջերի ամբարտավանության, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր քայլափոխի ոտնատակ տրվող արժանապատվության համար վրեժխնդիր լինելու անզոր ցանկությունից էր խմորվել այղ զայրույթը՝ չգիտեմ։ Սակայն ելք չգտնող կատաղությամբ բղավում էին փաստեր՝ շրջանում կատարվող անարդարությունների մասին։ Ասում էին՝ ամեն ինչ են վաճառում՝ էլ կաբել, էլ հոսանք, էլ չգիտես թե ինչ։ Հոսանքը սրանից կտրում նրան են տալիս, ով շատ է տալիս, շատ տվողին են տալիս։ Իսկ արդարություն պահանջողին էլ սպառնում են «քթից հանել» ու հանում են անպատիժ։

Պահանջում էին պատժել։ Ու զորեղների դեմ անզոր պատժել էին պահանջում շրջանային էլեկտրացանցի պետ ինչ-որ Կամո Ցականյանի, չնայած իրենք էլ հստակ զիտակցում էին, որ Կամո Ցականյանը ընդամենը մի պետիկ է, իսկ նրա պահվածքի պատճառն էլ այն է, որ թիկունքին կանզնած է իր «մեծ» պետը, այդ պետի թիկունքին՝ ուրիշը…

Ժողովուրդը հուզված էր, եւ այդ հուզմունքը կամաց– կամաց վտանգավոր էր դառնում «խեղճ» Կամո Ցականյանի համար, ուստի գործկոմի նախագահի առանձնասենյակ շտապեցին շրջանի բոլոր պետերն ու պետիկները, եկավ նաեւ շրջանի ոստիկանության ներկայացուցիչը։ Ոչ, չկարծեք, թե փաստերն արձանագրելու, մեղավորներին գտնելու եւ պատժելու, այլ, թե հարկ լիներ, ժողովրդին իր չափը ճանաչել տալու համար։ Լուրը նաեւ «վերեւիններին» հասավ։ Եկավ քաղխորհրդի նախագահի տեղակալ պրն Փահլեւանյանը, վերջում էլ նախագահն ինքը եկավ։ Եկավ ու դռնփակ խորհուրդ արեց, խորհրդից հետո էլ իր վճիռը հայտնեց ժողովրդին։ Մոտավորապես այս էր ասելիքը. ժողովուրդ, ձեր պահանջը հասկանում ենք, բայց ավելի կարեւոր խնդիրներ էլ կան, բայց մի անհանգստացեք։ Հուսադրեց՝ կապահովենք։ Ժողովուրդ, ասաց, գնացեք ձեր տները, մի խանգարեք մարդկանց աշխատել։ Կամո Ցականյանին երկու օր ժամանակ տանք, խոստանում է, որ լավ կաշխատի եւ Նոր տարվա օրերին լույս էլ կունենաք, ջերմություն էլ։

Կամո Ցականյանն էլ, ասում են, հետո այս ու այն պատի տակ սպառնաց, թե տեսեք ոնց ենք ձեզ լացացնելու, ու կատարեց իր խոստումը։

Դեկտեմբերի 29-ին եւ 30-ին մի քանի ժամով միացվեց հոսանքի մատակարարումը՝ կարծես հատուկ մարդկանց ցույց տալու համար, թե տեսեք՝ ամեն ինչ էլ կա, բայց ձեզ չենք տալու, քանի որ տերը մենք ենք, իսկ ըմբոստ ծառային տերը պատժելու ձեւը կգտնի։ Եվ դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 3-ը դադարեցվեց թաղամասի ըմբոստ շենքերի հոսանքի մատակարարումը։

Եվ իրենց անվերելակ, անջուր շենքերի ցուրտ բնակարաններում Նոր տարին լռության ու խավարի մեջ դիմավորեցին բողոքող մայրերն ու ծերերը, առանց երգ ու ծիծաղի հիվանդ ու մրսող երեխաները, իրենց վիրավորված արժանապատվաթյան հետ մենակ մնացին տղամարդիկ, անզոր կատաղությամբ սեղմելով բռունցքները, այն բռունցքները, որոնք վեր էին պարզվում Անկախության հրապարակում՝ այսօրվա՞ն հասնելու համար։

Կարծում եմ, Կամո Ցականյանն ու քաղաքային էլեկտրացանցի պետ պրն Սարգսյանը գոհ են ու անչափ բավարարված։ Իսկ քաղաքագլուխն ու գործկոմի նախագահի ասելով, գործին տեղյակ վարչապետը թերեւս վաղուց արդեն մոռացել են այս մասին։

Ես էլ, որպես լրագրող, իմ պարտքը համարեցի պատմել ժողովրդին հասցված այս ապտակի մասին, քանի որ խոստացել էի նրան։

Ասում են, խեղդվողը փրփուրից էլ է բռնում։ Խեղճ ու միամիտ ժողովուրդ, դեռեւս հավատում ես, որ եթե ի լուր աշխարհի պատմես քո հոգսերի մասին՝ ագգային ջոջերի մեջ կգտնվի մեկը, որ կարեկից կլինի քեզ ու քո դարդին դարման կանի։

Կրկին չխաբենք ինքներս մեզ, ժողովուրդ, մեր հոգսերը քեզ հետ կիսող չի լինելու, այլ են նրանց հոգսերը… Եվ ձեր կողմից ակնկալվող ինչպիսի՞ բառեր գտնեմ ես, որ նրանց կարծրացած հոգիներից ներս թափանցեն եւ խիղճ ու պատասխանատվության զգացում արթնացնեն։

Ո՞րն է ելքը, կհարցնես, փորձեմ ասել իմ իմացածը։ Կամ պետք է ամրակառ բռունցք դառնաս ու անվերջ հարվածես չարի գլխին, մինչեւ ստեղծվի քո երազած Ավետյաց երկիրը, կամ էլ ընդունես, որ նրանք տերն են, իսկ դու էլ նրանց շունը, եւ ոչ թե պահանջես, այլ գռմռալով ոսկոր խնդրես, ու թե ոսկորի տեղ քեզ քացի տան՝ պոչդ քաշես, բունդ մտնես։

ԱՆԱՀԻՏ ՄԻՐԶՈՅԱՆ

Ոչ մի կուսակցության անդամ չեմ։ «Երկիր» թերթը ընտրել եմ որպես ներկայումս ամենաընթերցվող թերթ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives