March 29, 2024

Լոռվա դեպքերը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Զանգ, 15 դեկտեմբերի, 1918թ., թիվ 80

Ընկեր Դրոյի հեռագիրները

Ալեքսանդրապոլից դեկտեմբերի 7-ին ընկ. Դրոն հեռագրում է.

Մեր զորամասը գրավեց Ախալքալաքի Գորելովկա գյուղը: Դեկտեմբերի 8-ի առավոտյան մի առաջապահ խումբ ուղարկեցի Բոգդանովկա. երբ վերջիններս հասնում են այնտեղ, վրացական մի սպա առաջարկում է զորքին հեռանալ և բոլորովին դատարկել Ախալքալաքի գավառը:

Պահակի պետը հայտնում է, որ առանց իր իշխանության թույլտվության նա չի թողնի շրջանը: Դրանից հետո հայտնվում է վրացական մի զորամաս թվով 300 հոգի և մի թնդանոթախումբ: Դեկտեմբերի 8-ին, ժամը 2-ին Բոգդանովկա մտած զորախումբը լսել է հրացանաձգության և գնդացիրների ձայներ: Հետևանքներն անհայտ են»:

Նույն օրը ընկ. Դրոն ուղարկել է հետևյալ հեռագիրը.

Ուզունլարցիները ահա երկու օր է, որ գտնվում են վրացական զորքի թնդանոթային և գնդացիրային կրակի տակ: Լոռու շրջանի հյուսիսային մասի հայ գյուղերը ենթարկվում են թալանի ու կողոպուտի, նույն զորքերի կողմից: Ազգաբնակությունը օգնություն է խնդրում. դրությունը ծայր աստիճան հուսահատական է: Հայտնում եմ, որ եթե վրացական զորամասերը շարունակեն տանջել հայ ժողովրդին, այլևս չեմ կարող լռել: Խնդրում եմ Հայաստանի կառավարությանը ձեռք առնել կտրուկ միջոցներ, կամ ընդունել իր հրաժարականը: Սպասում եմ շուտափույթ պատասխանի»:

Կոմիսար Անիևի հեռագիրը

Ղարաքիլիսայից դեկտեմբերի 12-ին կոմիսար Անիևը հեռագրում է ներքին գործերի մինիստրին. «Այսօր ժ. 8-ին Մդիվանու գնացքը դուրս եկավ դեպի Սանահին. մեզ հասած տեղեկությունների համաձայն Սանահինի և Քոլագերանի միջև ճանապարհը 100 սաժեն տարածությամբ վնասված է»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives