March 28, 2024

Ղամարլուի գրավումը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Զանգ, 13 դեկտեմբերի, 1918թ., թիվ 79

Երևանից մինչև Ղամարլու ամբողջ ճանապարհը լիքն է հայրենիք վերադարձող գաղթականությամբ: Ախամղալվում մնացել են մի քանի թուրքեր: Գաղթականությունը տեղավորվում է անարգել: Զորագնդի հետ ուղևորված կառավարության ներկայացուցիչները անցնում են իսկույն աշխատանքի, կազմակերպելով տեղական իշխանությունը:

Մուսուլման ժողովուրդը ամեն տեղ հայկական զորքերին դիմավորում է սպիտակ դրոշակներով, աղ ու հացով: Շրջական գյուղերից նույնպես գալիս են պատվիրակներ և շնորհավորում մեր զորքի մուտքը, հայտնելով, որ նրանք վաղուց անհամբեր սպասում էին հայկական զորքին: Զորքը զինվորական կարգով անցնում էր առաջ և պահում էր իրեն օրինակելի: Զորքերից առաջ մի քանի թալանչիներ մտել էին շրջանը և տեղի էր ունեցել թալանի դեպքեր, որի առաջն առվեց իսկույն խիստ միջոցներով:

Հայ գյուղացիությունը դժգոհում է և բողոքում, որովհետև գաղթած և նոր գաղթող թուրքերը տարել են ու տանում են իրենց պարենն ու մթերքները: Այգիների խաղողը մնացել է. տաճիկները տարել են սպիրտը, կոնյակը և բենզինը ամբողջովին: Կայարանը մնացել է անվնաս, թողնված է 4 վագոն: Շրջանում տեղավորված է Երևանից գաղթած թրքությունը: Ամսոյս 6-ին հայկական զորքերը հասան Յուվա գյուղը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives