Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)
ԷՋՄԻԱԾԻՆ: Շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղական խորհուրդների անբավարար աշխատանքի պատճառով խաթարվել էր շրջանում պետական հացամթերումների ընթացքը: Շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի և ագրարային բարեփոխումների և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի համատեղ նիստում ձեռնարկվեցին հրատապ միջոցներ, որոնք տվեցին դրական արդյունք: Տասնօրյակում, շրջանում հացի մթերումներն ավելացան 260 տոննայով և արդեն կազմում են 960 տոննա: Մթերումների առաջադրանքը կատարել են Շահումյանի, Լուսագյուղի, Դաշտի, Այգեշատի, Ամբերդի, Ծաղկունքի գյուղական խորհուրդները: Հացամթերումները շարունակվում են: