March 29, 2024

Իրադրությունը սրվել է Հայաստանի հարավ-արևմուտքում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ

Նախիջևանի զինված կազմավորումները վերստին փորձում են սրել իրավիճակը Հայաստանի հարավ-արևմտյան սահմաններում: Սեպտեմբերի 3-ի կեսգիշերին, ինչպես և նախորդ օրը երեկոյան, ընդհատումներով գնդակոծվել են Սիսիանի, Վայքի և Արարատի շրջանների սահմանային պաշտպանական դիրքերը: Հակառակորդը օգտագործել է ինչպես թեթև հրաձգային զենքեր, այնպես էլ ականանետներ ու հետևակի մարտական մեքենա: Հայկական ուժերը հարկադրված են եղել դիմելու պատասխան գործողությունների: Նույն ժամանակ կարճատև փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև Ղազախի զինյալների և Իջևանի Կիրանց գյուղի սահմանապահ մարտիկների միջև: Թշնամին այս հատվածում գործածել է հետևակի մարտական մեքենա:

Նշված գոտիներում, ըստ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տվյալների, մեր կողմից տուժածներ չեն եղել: Սեպտեմբերի 3-ի կեսօրին Նախիջևանի կազմավորումները, լրացուցիչ ուժեր կենտրոնացնելով Բիչենեկ ռազմականացված բնակավայրում, վերսկսել են մարտական գործողությունները: Հակառակորդի հետևակը Բիչենեկի լեռնանցքում հետախուզական գրոհ է ձեռնարկել Սիսիանի Շաղաթ գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ, սակայն հակահարված ստանալով, նահանջել է: Այնուհետև ավտոմատներից և գնդացիրներից կրակ է բացվել հայկական դիրքերի վրա: Հայ մարտիկները համարժեք գործողություններ են ձեռնարկել: Մեր կողմից տուժածներ չկան:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives