November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Կառավարությունը համաձայնում է «Հայնավթի» առաջարկած ծրագրերին

Կառավարությունը համաձայնում է «Հայնավթի» առաջարկած ծրագրերին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503)

Ինչպես մեզ հաղորդեցին կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետ Հրանտ Բագրատյանի նախագահությամբ երեկ կայացած ՀՀ կառավարության ընդլայնված նիստում լսվել է Հայաստանի տարածքում նավթի եւ գազի հանքավայրերի հետազոտման աշխատանքների վիճակի մասին պետնախարար Սեպուհ Թաշճյանի հաղորդումը։ Հարցի կապակցությամբ կառավարությունը որոշում է ընդունել ԱՍՆ-ում հիմնադրված «Հայնավթ» նպատակային հիմնադրամի կողմից ներկայացված նախագծով նախատեսվող աշխատանքներն անհապաղ սկսելու եւ հիմնադրամի վարչությունում որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ պետնախարար Սեպուհ Թաշճյանին եւ վառելիքի ու էներգետիկայի նախարար Միրոն Շիշմանյանին լիազորելու մասին։ Նույն նիստում որոշվել է 1993 ՀՀ սոցիալ-տնտեսական կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն պատրաստելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի Արմեն Եղիազարյանի գլխավորությամբ ստեղծել հատուկ հանձնախումբ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives